Ուիլյամ Ջերարդ Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ջերարդ Բարի
Ծնվել է1864[1][2][3][…]
ԾննդավայրԻռլանդիա
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1941(1941-09-09)
Մահվան վայրՍեն Ժան դը Լյուզ[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունCork Institute of Technology? և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԺյուլ Լեֆևր, Կարոլյուս Դյուրան, Գուստավ Բուլանժե և Henry Jones Thaddeus?
 William Gerard Barry Վիքիպահեստում

Ուիլյամ Ջերարդ Բարի (1864[1][2][3][…], Իռլանդիա - սեպտեմբերի 9, 1941(1941-09-09), Սեն Ժան դը Լյուզ[4]), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի իռլանդացի և ֆրանսիացի գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիստրատի պաշտոնյայի որդի Ուիլյամ Ջերարդ Բարին ծնվել է Բալյադամում (Կարիգտուխիլ), Իռլանդիայի Կոռկ կոմսությունում։ Նա ընդունվել է Կորկ քաղաքի Կրոուֆորդի արվեստի դպրոց և այնտեղ սովորել Հենրի Ջոնեսա Թադեուսայի դասարանում 1881-1888 թվականներին։ Թադեուսը Բարիին խորհուրդ է տալիս գնալ սովորելու Փարիզում, որտեղ Բարին և շարունակեց իր ուսումը Ժյուլիանի ակադեմիայում Լե Ֆեվրի (1836—1911), Գուստավ Բուլանժեի (1824—1888) և Կառալյուսա Դյուրանի (1838—1917) մոտ։ Առաջին հաջողությունն նկարիչն ունեցել է 1887 թվականին, երբ ստացել է Թեյլորի մրցանակ £ 30 չափսով այն բանից հետո, երբ Ֆրանսիայի՝ Լա Մանշի ափին տեղակայված Էտաբլ քաղաքից իր աշխատանքը ուղարկել է Դուբլինի թագավորական ընկերության դատին։

Հավանաբար Բարիի ամենահայտնի աշխատանքը «Ժամանակը թռչում է»[5] նկարն է (կտավ, յուղաներկ 86.5 × 120 սմ, Քրոուֆորդ արվեստի պատկերասրահում, Կորկ)[6], և դա Պատկերասրահի սիրված նկարներից մեկն է։ Ինչպես «Ընտանեկան օջախի մոտ» նակրում Բարին այստեղ օգտագործում է տարիքների, մանկության ու ծերության հակադրման հնարքը։ Նկարիչը կտավը ներկայացրել է Փարիզի 1887 թվականի Սալոնում, իսկ ավելի ուշ՝ Լոնդոնի թագավորական ակադեմիայում (1888)։ Այդ պահին նկարիչը առավել մոտ է եղել Եվրոպայում հաջող կարիերա սկսելուն։

Սակայն Ֆրանսիայից վերադառնալով տուն՝ Ուիլյամ Ջերարդ Բարին վիճել է հոր հետ, առանց երկար մտածելու նավ նստել և մեկնել Կանադա՝ ուղևորության վճարի փոխարեն նավաետին առաջարկելով իր ծառայությունները որպես տախտակամածի նավաստի։ Հետո նա շրջել է Միացյալ Նահանգներում՝ ապրուստի միջոցներ վաստակելով պատահած ցանկացած աշխատանքով, այդ թվում որպես բատրակ աշխատելով ռանչոյում, և նույնիսկ ստեղծելով դիմանկարներ (իր պնդմամբ՝ նա նույնիսկ նկարել է նախագահ Վուդրո Վիլսոնի դիմանկարը)[7]։

1890 թվականին նա վերադարձել է Փարիզ և սովոևրել Ֆերման Կորմոնի մոտ (1845—1924)։ Նա մեծ մասամբ վարել է թափառական կենսակերպ, ճանապարհորդել բազմաթիվ երկրներում, նավարկել Հարավային ծովերում[8]։ Շրջելով Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ Բարին վերադարձել է Եվրոպա և ապրել ծովափնյա Սեն Ժան Դե Լյուզ քաղաքում (Ատլանտյան Պիրենեյներ, Ակվիտանիա), Ֆրանսիայի հեռավոր հարավ-արևմուտքում։ Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ գերմանական բռնազավթման ժամանակ՝1941 թվականին, երբ նրա տան մոտ ռումբ է պայթել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Smithsonian American Art Museum person/institution ID
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան — 1829.
  5. «Ժամանակը թռչում է / Time Flies, 1887». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «William Gerard Barry : Time Flies. 1887». Crawford Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  7. «William Gerard Barry (1864-1941)» (PDF). «CrawfordartGallery.ie» / Teacher’s Notes. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  8. «Irish Gallery / William Gerard Barry 1864 – 1941». Milmo-Penny Fine Art. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Snoddy, Theo. Dictionary of Irish Artists: 20th Century. — 2nd Edition. — Dublin, Ireland: Merlin Publishing, 2002. — P. 27-28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ջերարդ Բարի» հոդվածին։