Ուզոդինմա Իվեալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզոդինմա Իվեալա
Iweala FfmBuchmesse171008.jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1982(1982-11-05) (40 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սոցիոլոգ, բժիշկ, կինեմատոգրաֆ և international forum participant
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Nigeria.svg Նիգերիա
ԿրթությունՀարվարդի համալսարան[1], Կոլումբիայի համալսարան[1], Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ, Հարվարդի քոլեջ և St. Albans School?
ԱշխատավայրThe Africa Center?
Պարգևներ
Commons-logo.svg Uzodinma Iweala Վիքիպահեստում

Ուզոդինմա Իվեալա (անգլ.՝ Uzodinma Chukuka Iweala, նոյեմբերի 5, 1982(1982-11-05), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), նիգերիական ծագմամբ ամերիկացի գրող և բժշկության դոկտոր[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզոդինմա Իվեալան ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում, նեյրովիրաբույժ Իկեմբա Իվեալայի և նիգերիացի հայտնի տնտեսագետ, Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնխո Իվեալայի ընտանիքում, իգբո ժողովրդի ներկայացուցիչ է։ Ավարտել St. Albans School և Հարվարդի համալսարանի քոլեջը՝ magna cum laude (2004[6]), որտեղ նա սովորել է գրական վարպետություն։ Այնուհետև ավարտել է Կոլումբիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը 2011 թվականին[7]։ Ներկայումս դասավանդում է Հարվարդի համալսարանի Radcliffe Institute for Advanced Study-ում[8]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզոդինմա Իվեալայի առաջին վեպը՝ «Գազաններն առանց հայրենիքի» (2005), որը նախկինում Հարվարդում պաշտպանվել էր որպես դիպլոմային աշխատանք, արժանացել է ԱՄՆ-ի խոշորագույն ամսագրերում և թերթերում քննադատների բարձր գնահատականներին։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Այս վեպի հիման վրա նկարահանվել է «Անտոհմ գազաններ» ֆիլմը, որը թողարկվել է 2015 թվականին[9]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beasts of No Nation. HarperCollins, New York 2005 (վեպ, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Ջոն Լլեվելին Ռիսի մրցանակ, առաջադրվել Բրիտանական համագործակցության գրողների մրցանակի, իտալ. և հոլանդ. թարգմ.՝ 2006, լեհ.՝ 2007, գերմ. թարգմ.՝ 2008, ֆր.՝ Ալեն Մականբու, 2008, իսպ. թարգմ.՝ 2009 և այլն)
  • Սերը ՁԻԱՀ-ի ժամանակ/ Love in the time of AIDS. London: John Murray Publishers Ltd, 2009 (սոցիոլոգիական ակնարկ)
  • Our kind of people: a continent's challenge, a country's hope. New York : Harper, 2012 (սոցիոլոգիական ակնարկ Նիգերիայում առողջության և առողջապահության վիճակի մասին)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է մի քանի գրական մրցանակների դեռևս Հարվարդում սովորելու տարիներից սկսած։ 2006 թվականին գրողն ստացել է Նյու Յորքի Հանրային գրադարանի Երիտասարդ առյուծներ մրցանակը.[10]: 2007 թվականին Granta ամսագիրը նրան ընդգրկել է ԱՄՆ-ի 20 լավագույն երիտասարդ վիպասանների շարքում[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://aalbc.com/authors/author.php?author_name=Uzodinma+Iweala
  2. https://www.harpercollins.com/blogs/authors/uzodinma-iweala-2015784337910
  3. «Uzodinma Iweala | Radcliffe Institute for Advanced Study at Harvard University»։ Radcliffe.harvard.edu։ Վերցված է 2016-11-26 
  4. Garner Dwight (2018-03-05)։ «A Young Man of Strict Nigerian-American Parents Comes of Age While Coming Out»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-05-29 
  5. «Acclaimed Beasts of No Nation author Uzodinma Iweala - on science, power, and race»։ 22 March 2020 
  6. «Barnes & Noble.com - Uzodinma Iweala - Books: Meet the Writers»։ 1 September 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-09-01-ին։ Վերցված է 2021-04-16 
  7. Franklin Marcus (February 11, 2007)։ «Young Author Iweala Set for Med School»։ The Washington Post։ Վերցված է May 27, 2010 
  8. «Uzodinma Iweala | Radcliffe Institute for Advanced Study at Harvard University»։ Radcliffe.harvard.edu։ Վերցված է November 26, 2016 
  9. «Beasts of No Nation Author Uzodinma Iweala on Storytelling and Netflix’s Daring Release Plan»։ Variety 
  10. «Young Lions Award List of Winners and Finalists»։ The New York Public Library։ Վերցված է 2020-05-29 
  11. «Uzodinma Iweala - Granta Best of Young American Novelists 2»։ April 30, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-04-30-ին։ Վերցված է 2021-04-24 
  12. «Uzodinma Iweala» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]