Ուզեիր Հաջիբեկովի հուշարձան (Շուշի)
Ուզեիր Հաջիբեկովի հուշարձան (Շուշի) | |
---|---|
Ստեղծում | 1985 |
Երկիր | Ադրբեջան |
Բնակավայր | Շուշի |
Նյութ | բրոնզ և արույր |
Ուզեիր Հաջիբեկովի հուշարձան (ադրբ.՝ Üzeyir Hacıbəyovun heykəli), հուշարձան, որը տեղադրվել է 1985 թվականին ադրբեջանցի կոմպոզիտոր, գիտնական-երաժշտագետ, հրապարակախոս, դրամատուրգ, մանկավարժ և հասարակական գործիչ, ժամանակակից ադրբեջանական պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի և ազգային օպերայի հիմնադիր, Ադրբեջանի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ Ուզեիր Հաջիբովի պատվին։ Նա մուսուլմանական Արևելքում առաջին օպերայի հեղինակն է, որը բեմադրվել է Շուշի քաղաքում։ Արձանը քանդվել է, երբ Շուշի քաղաքն ազատագրվել է 1992 թվականին։ Քաղաքը ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո արձանը վերականգնվել է 2021 թվականին, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Ուզեիր Հաջիբեկովի ծննդյան 100-ամյակի առթիվ Շուշիում կանգնեցվել է կոմպոզիտորի հուշարձանը։ Քանդակագործ Ահմադ Ծալիկովի ստեղծած հուշարձանը քանդվել է 1992 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ[2]։
Արձանի վերականգնումը սկսվել է 2020 թվականին Շուշիի անկումից հետո։
Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ պատրաստվել է կոմպոզիտորի նոր արձանը։ Քանի որ արձանի մոդելը չէր պահպանվել, նոր հուշարձանը ստեղծվել է մամուլում հրապարակված և արխիվում պահվող լուսանկարների հիման վրա։
Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ բրոնզե արձանը տեղադրվել է Շուշի քաղաքի իր նախկին տեղում։ Հուշարձանը ստեղծել են քանդակագործներ Ռուսլան Ռուստամովը, Թեյմուր Ռուստամովը և Մահմուդ Ռուստամովը։
2021 թվականի օգոստոսի 29-ին Շուշիում տեղի է ունեցել Ուզեիր Հաջիբեկովի նոր հուշարձանի հանդիսավոր բացումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան բացել են արձանը՝ հանելով դրա ծածկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Prezident Şuşada Üzeyir Hacıbəylinin heykəlinin açılışını etdi». 2021 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Hacıbəyovun Şuşadakı yeni heykəli 31 il əvvəlkinin eynisidir». 2021 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.