Ուզգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուզգեն
ղրղզ.՝ Өзгөн, ուզբ.՝ Ўзган, O'zgan
Karakhanid mausoleum Uzgen.jpg
Կոորդինատներ: 40°46′0″ հս․ լ. 73°18′0″ ավ. ե. / 40.76667° հս․. լ. 73.30000° ավ. ե. / 40.76667; 73.30000
Երկիր Ղրղզստան Ղրղզստան
Երկրամաս Օշի մարզ
Շրջան Ուզգենի շրջան
Առաջին հիշատակում մ. թ. ա. 2-1 դարեր
Տվյալ կարգավիճակում 1927 թվականից
Մակերես 9,2 կմ²
ԲԾՄ 1025 մ
Պաշտոնական լեզու կիրգիզերեն
Բնակչություն 50 253 մարդ (2011)
Ազգային կազմ ուզբեկներ - 90,7%
ղրղզներ - 7,7%
ռուսներ - 0,4%
թուրքեր - 0,3%
թաթարներ - 0,2%
Ժամային գոտի UTC+4
##Ուզգեն (Ղրղզստան)
Red pog.png

Ուզգեն (ղրղզ.՝ Өзгөн, ուզբ.՝ Ўзган, O'zgan), քաղաք, Ղրղզստանի ԽՍՀ Օշի մարզի Ուզգենի շրջանի կենտրոնը, Կարադարյա գետի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է մեր թվարկությունից առաջ վերջին դարերում, մեծ դեր խաղացել հատկապես 11-12-րդ դարերում։

Ուզգենում պահպանվել են 11-12-րդ դարերում ճարտարական հուշարձաններ․ մինարեթ՝ զարդարված 12 շարք ձևավոր շարվածքով, և միմյանց կից 3 գմբեթավոր դամբարաններ՝ միջին (ավերակ), հյուսիս և հարավ, որոնց հարդարանքում կիրառված են ձևավոր շարվածք, փորագրա-զարդված գաջ և թրծակավ։

Միջնադարյան Ուզգեն քաղաքատեղիից գտնվել են ջնարակված և չջնարակված նախշազարդ խեցեղեն (10-12-րդ դարեր), ապակե ամանեղենի մնացորդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png