Որոտան (համայնք, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Որոտան քաղաք, Անդոկաբերդ գյուղ, Բարկուշատ գյուղ, Դողար գյուղ, Վանանդ գյուղ, |
Վարչկենտրոն | Որոտան քաղաք |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 608 |
Ժամային գոտի | +4 |
Որոտան, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք։ 2015 թվականի դրությամբ համայնքային հողերի թվային տվյալներ չկային, քանի որ չափագրման աշխատանքներ չեն կատարվել։ Համայնքի սահմաններով է հոսում Որոտան գետը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 80 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 140 կմ[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Որոտան համայնքն իր մեջ ներառում է Որոտան քաղաքը, Անդոկաբերդ գյուղը, Բարկուշատ գյուղը, Դողար գյուղը, Վանանդ գյուղը[2]։
Համայնքում գործում էր քաղաքապետարան, բուժկետ[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի սեզոնային բազմաթիվ աղբյուրներ։ Համայնքի վարչական տարածքով էր հոսում «Որոտան 1» և «Որոտան 2» ոռոգման ջրատարները[2]։
Համայնքային ճանապարհների մի մասը ասֆալտապատ էին, երկրորդային ճանապարհները՝ բնահողային և խճից[2]։
Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, գործել է Երևան-Որոտան-Հադրութ և հակառակ ուղղությամբ երթուղին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոտան համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 608 մարդ, որոնք կազմել են 180 տուն։ Նույն թվականի դրությամբ Որոտան քաղաքում բնակվել է 556 մարդ, որոնք կազմել են 162 տուն։ Անդոկաբերդ գյուղում բնակվել է 8 մարդ, որոնք կազմել են 2 տնտեսություն։ Դողար գյուղում բնակվել է 8 մարդ, որոնք կազմել են 4 տուն։ Բարկուշատ գյուղում բնակվել է 20 մարդ, որոնք կազմել են 7 տուն։ Վանանդ գյուղում բնակվել է 16 մարդ, որոնք կազմել են 5 տուն[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։