Jump to content

Ոչ ոք չի իմանա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչ ոք չի իմանա
Ժանրդրամա
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլյոնա Զվանցովա
Գլխավոր
դերերում
Եվգենիա Բրիկ, Կիրիլ Սաֆոնով, Վիկտորյա Իսակովա, Յուրի Բիկով, Յանա Սեկստե, Ալեքսանդր Ռոբակ, Օլեգ Յագոդին, Նադեժդա Մարկինա և Վիտալի Կովալենկո
ՊրոդյուսերՎալերի Տոդորովսկի
ՍցենարիստԱլյոնա Զվանցովա
ՀեռուստաալիքԱռաջին ալիք
Պաշտոնական կայքէջ

«Ոչ ոք չի իմանա» (ռուս.՝ «Никто не узнает»), ռեժիսոր Ալյոնա Զվանցևայի ռուսական դրամատիկական հեռուստասերիալը։ Սերիալի փորձնական անվանումն է՝ «Երեխաներ»։

Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 4-14-ը «Առաջին ալիքի» եթերում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառասունամյա ութ ընկերներ դեռ շատ առումներով իրենց երեխաների պես են պահում. իրենց հաջող կարիերայից ազատ ժամանակ ֆուտբոլ են խաղում, մեծ ընկերախմբով կինո են գնում, ապրում են իրենց հաճույքի համար։ Նրանցից մեկը (պաշտոնյա Իգոր Գուդկովը) մի անգամ սրտի կաթվածից փողոցում կորցնում է գիտակցությունը, որից հետո որոշում է երեխա ունենալ։ Սակայն մի խնդիր կա. նա չի կարող երեխաներ ունենալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենիա Բրիկ - Դաշա Գուդկովա, Իգորի կինը, լուսանկարիչ
  • Կիրիլ Սաֆոնով - Իգոր Ալեքսանդրովիչ Գուդկով, Դաշայի ամուսինը, պաշտոնյա
  • Վիկտորյա Իսակովա - Նիկա Սամոյլովա, Միտյայի կինը, դերասանուհի
  • Յուրի Բիկով - Միտյա Կազանցև, Նիկայի ամուսինը, ռեստորանատեր
  • Յանա Սեքստե - Յուլյա Կումանցևա, Վլադիմիրի կինը
  • Ալեքսանդր Ռոբակ - Վլադիմիր Կումանցև, Յուլյայի ամուսինը, պրոդյուսեր
  • Օլեգ Յագոդին - Գերման, ռոք երաժիշտ
  • Նադեժդա Մարկինա - Աննա Պավլովնա Սամոյլովա, Նիկայի մայրը
  • Արինա Ալտինովա - Նաստյա, Յուլյայի և Վլադիմիրի դուստրը
  • Կիրիլ Կոմարով - Մարկ, Գերմանի եղբայրը, գրականության ուսուցիչ
  • Վիտալի Կովալենկո - Մաքս Միխելսոն, ռադիոհաղորդավար
  • Դարյա Ուրսուլյակ - Օլգա Միտկովա, քաղաքաշինության քաղաքականության վարչության ծառայող
  • Ելենա Պրուդնիկովա - Լելյա Կազանցևա, Միտյայի մայրը
  • Վլադիմիր Նոսիկ - Իլյա Սեմյոնովիչ Կազանցև, Միտյայի հայրը
  • Անաստասիա Իմամովա - Դաշայի բժիշկ
  • Կոնստանտին Ժելդին - տարեց բժիշկը
  • Ալեքսեյ Ռոզին - խոստովանահայր
  • Վլադիմիր Կապուստին - սրտաբան
  • Միրոսլավա Մալիշկինա-Մալինովսկայա - Սոնյա, Նիկայի դուստրը
  • Վիտալի Կորնիենկո - Լիզա, Նիկայի դուստրը

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը ստացել է քննադատների զուսպ գնահատականներ[2][3]։ Ալեքսեյ Մաժաևը գրել է. «Պատմության խլացված ինտոնացիաները սկզբում տեղին են թվում. այնուամենայնիվ, Սաֆոնովի հերոսը անբուժելի հիվանդ է, և Եվգենյա Բրիկը սերիալում խաղացել է իր վերջին դերերից մեկը, և նայելով գեղեցիկ դերասանուհուն՝ անհնար է չհիշել նրա վաղաժամ հեռանալու մասին։ Բայց ֆիլմը հասկանալու բանալին, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրել Օլեգ Յագոդինի տխուր կերպարում»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сусанна Альперина (2022 թ․ մարտի 29). «На ТВ выйдет сериал Валерия Тодоровского с Евгенией Брик в главной роли». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  2. Сергей Ефимов (2022 թ․ ապրիլի 4). «Душа болит и сердце плачет: мелодрама «Никто не узнает» с Евгенией Брик про кризис 40-летних». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  3. Максим Ершов (2022 թ․ ապրիլի 11). «Рецензия на сериал «Никто не узнает» — мелодраму с Евгенией Брик, в которой врут все». Film.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  4. Алексей Мажаев (2022 թ․ ապրիլի 10). «Рецензия на сериал «Никто не узнает»: Несчастливы вместе». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]