Ողջ մնալու արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ողջ մնալու արվեստ
ՈՄԱ.jpg
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀապավումՈՄԱ
Հիմնադրված2014
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքvoma.center/hy

Ողջ մնալու արվեստ (կրճատ՝ ՈՄԱ), ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։ Հիմնադրվել է 2014 թվականին։ Նախագահը առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարտանովն է[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՈՄԱ» կազմակերպության առաջնային գաղափարն այն է, որ Հայաստանից և Սփյուռքից պահեստազորի, նորակոչիկների և կամավորների պատրաստումը կօգնի ստեղծել ավելի հզոր պետություն և կդառնա իրական պահեստային բանակ[2]։

Կազմակերպությունն իրականացնում է դասընթացներ 16 տարեկանից բարձր անձանց համար։ Դասընթացներն ընդգրկում են մի շարք ոլորտներ[3]

  1. Հրազենային պատրաստություն,
  2. նետաձգություն,
  3. ավտոնոմ գոյատևում,
  4. ձեռնամարտ՝ Վին-Չուն,
  5. դանակի սպորտային նետում,
  6. ժայռամագլցում,
  7. կիրառական կենսաբանություն,
  8. բուժպատրաստություն,
  9. հոգեբանություն,
  10. քարտեզագիտություն,
  11. ռազմապար։

Կազմակերպությունը չունի պետական աջակցություն, գործում է Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների ֆինանսական աջակցության շնորհիվ[4]։

Ազգ-բանակ հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայեցակարգի նպատակն է ստեղծել 200-600 հազար պատրաստված անձից բաղկացած պահեստազորային բանակ, որը կօգնի լրացնել մարտական գործողությունների ընթացքում բանակի կրած կորուստները, ինչպես նաև հնարավորություն կտա իրականացնել հակահարձակողական գործողություններ[5]։

Երկիր ամրոց հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հայեցակարգի՝ Հայաստանի յուրաքանչյուր շրջան պետք է լինի ինքնապաշտպանունակ։ Դա ենթադրում է երկրի ողջ տարածքով ունենալ ապաստարաններ և թաքնված կրակակետեր, խթանել ռազմական արդյունաբերությունն ու բանակի տեխնոլոգիականությունը, դպրոցականներին նախապատրաստել զինվորական ծառայության, ապահովել աղջիկների ռազմական կրթությունը[6]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին՝ հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում, «ՈՄԱ»-ն ակտիվ գործունեություն է ծավալել ոչ միայն բուն մարտական գործողություններին մասնակցելու, այլև կամավորական խմբերին նախապատրաստելու միջոցով։ Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո ռազմահայրենասիրական կազմակերպության հիմքի վրա սկսվել է «ՈՄԱ» գումարտակի ձևավորումը, որը 2020 թվականի սեպտեմբերի 29-ից տեղափոխվել է Արցախ՝ սկզբնական շրջանում իրականացնելով Քարվաճառի, ապա Մարտունու Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի պաշտպանությունը։

Բացի այդ` պատերազմի առաջին օրերից կազմակերպությունը նախաձեռնել է արագընթաց դասընթացների իրականացում[7]։ Ռազմաճակատ մեկնելուց առաջ հարյուրավոր կամավորներ կազմակերպության կողմից զինվորական պատրաստվածություն են անցել՝ սովորելով ողջ մնալ և գոյատևել պատերազմական պայմաններում, ցուցաբերել առաջին բուժօգնություն, ուսումնասիրել են նաև լեռնագնացություն և հոգեբանություն[8]։

2021 թվականի մարտի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել կազմակերպության մի խումբ անդամների և նախագահ Վարտանովի հետ։ Արայիկ Հարությունյանը կարևորել է զորամասի դերակատարությունը պատերազմի ժամանակ և ցուցաբերած քաջության համար ներկաներին հանձնել բարձր պետական պարգևներ[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏ» • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ»։ spyur.am։ Վերցված է 2021-02-16 
  2. ՈՄԱ/VoMA (2018-11-03)։ «Повысить обороноспособность Армении вместе с VoMA»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2021-02-16 
  3. ««Ողջ Մնալու Արվեստ» ակումբ | SportClubs.am»։ sportclubs.am։ Վերցված է 2021-02-16 
  4. Paruyryan MheR։ «Նյութատեխնիկական ապահովում - VoMA.am»։ voma.am (ամհարերեն)։ Վերցված է 2021-02-16 
  5. «#ԱզգԲանակ կամ Հայաստանի պահեստազորային բանակ» (չաշխատող հղում)
  6. «VOMA CENTER - ErkirAmroc»։ www.voma.center (hy-am)։ Վերցված է 2021-03-06 (չաշխատող հղում)
  7. Technologies Peyotto։ «Կամավորականների մարզումները առաջնագիծ մեկնելուց առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ»։ factor.am (hy-AM)։ Վերցված է 2021-02-16 
  8. «Ողջ մնալու արվեստը. առաջնագծի համար պատրաստվող կանայք ու տղամարդիկ` լուսանկարներում»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2021-02-16 
  9. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք»։ president.nkr.am։ Վերցված է 2021-03-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]