Ողջույնի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ողջույնի համաշխարհային օր

Տեսակ տոն
Ամսաթիվ Նոյեմբերի 21
Կայք worldhelloday.org

Ողջույնի համաշխարհային օր, աշխարհիկ տոն, որը նշվում է նոյեմբերի 21-ին։ Տոնի խորհուրդը նրանումն է, որ տարաձայնությունները պետք է լուծել հաղորդակցության և ոչ թե ուժի միջոցով։ Այս օրը մարդիկ ողջունում են 10 կամ ավել անձի՝ որպես խաղաղության պահպանության համար անձնային շփման կարևորության արտահայտում։ Համաշխարհային մակարդակով այս օրը սկսեցին տոնել 1973 թվականին՝ որպես պատասխան Արաբա-իսրայելական պատերազմին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 21-ը նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օր[1]։ Նպատակն է այդ օրը ողջունել գոնե 10 մարդու։ Խորհուրդը համաշխարհային առաջնորդներին է ուղղված․ տարաձայնությունները պետք է լուծել հաղորդակցման և ոչ թե ուժի միջոցով[2]։

Ողջույնի համաշխարհային օրը հիմնել են Արիզոնայի պետական համալսարանի գիտությունների թեկնածու Բրայան ՄակՔորմաքը և Հարվարդի համալսարանի շրջանավարտ Մայքլ ՄաքՔորմաքը 1973 թվականին։ ՄաքՔոմաք եղբայրները 7 լեզվով 1360 նամակ ուղարկեցին համաշխարհային առաջնորդներին՝ խրախուսելու մասնակցել Ողջույնի համաշխարհային առաջին օրվան։ Այդ օրվանից տոնը նշվում է 180 երկրներում[3]։

Ցանկացած ոք կարող է մասնակցել Ողջույնի համաշխարհային օրվան՝ ուղղակի ողջունելով 10 կամ ավել մարդու։ Սա ընդգծում է, թե խաղաղության պահպանման համար որքան կարևոր է անձնային շփումը։ Ողջույնի համաշխարհային օրը պատասխան էր 1973 թվականի աշնանը Եգիպտոսի և Իսրայելի միջև ծագած հակամարտությանը։ Մարդիկ ամբողջ աշխարհում այս օրն օգտագործում են որպես հնարավորություն իրենց մտահոգությունը հայտնելու աշխարհում տիրող խաղաղության շուրջ։ Այս օրն սկսելով հասարակ ողջույնից՝ նրանք նամակներ են ուղարկում պետությունների առաջնորդներին՝ վերջիններիս խրախուսելով տարաձայնությունները հարթելու համար հաղորդակցվել և ոչ թե բռնի ուժ կիրառել։ Առաջին տարում նախագծին սատար կանգնեցին 15 երկրում[4]։

Նոբելյան մրցանակի 31 դափնեկիրներն այն մարդկանց թվում են, որոնք արժևորում են Ողջույնի համաշխարհային օրը՝ որպես խաղաղության պահպանման միջոց և հնարավորություն բոլորին իրենց ներդրումն ունենալ աշխարհում խաղաղության ստեղծման գործում։ Այլ սատար կանգնողների թվում են գրեթե 100 հեղինակներ, մշակութային գործիչներ և համաշխարհային առաջնորդներ[4]։

Մայքլ ՄաքՔորմաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ ՄաքՔորմաքը նշել է, որ 7 տարեկանից սիրել է գրել և խաղալ։ 1974 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը և ուսանելու վերջին տարին՝ 1973 թվականի աշնանը, եղբոր հետ նախաձեռնել է Ողջույնի համաշխարհային օրը։ Քոլեջի տարիներին ՄաքՔորմաքը գրական ամսագրի խմբագիր էր, ինչպես նաև գրում էր Լամփունի համար, որը հումորային ամսագրեր հրապարակող կիսագաղտնի կազմակերպություն էր։ Ողջույնի համաշխարհային օրվա ստեղծվելուց հետո՝ Մայքլ ՄաքՔորմաքը մի քանի վիպակ է գրել, այդ թվում՝ Գանդիի վերջին գիրքը, «The Quotations of Chairman Meow»-ը և «Farewell Fillmore High» պիեսը։ Հարվարդն ավարտելուց հետո ՄաքՔորմաքը տեղափոխվել է Նյու Յորք։ 1999 թվականին Մայքլ ՄաքՔորմաքն ընդունվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեժիսորական դպրոց և որի համար Նեբրասկայից տեղափոխվում է Լոս Անջելես[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gulf News Link up with others with a greeting on World Hello Day, November 20, 2008
  2. USA Today Looking Ahead, November 20, 2008
  3. The [Baltimore] Sun, 'Hellos' circle world today, November 21, 1981, page A3
  4. 4,0 4,1 4,2 «Bonjour, Hola, Shalom: Michael McCormack, Founder of World Hello Day»։ The Crimson։ Վերցված է 2 May 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]