Ողկուզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ողկուզակ
Dictamnus albus 230504.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ցեղ Ողկուզակ (Dictamnus)
L., 1753

Ողկուզակ, խնդակ, խանթեփար, հացենյակ, դեղուկ (լատ.՝ Dictamnus), սատապազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս։ Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2) տեսակ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտների մացառուտներում, լուսավոր անտառներում։ Հայաստանի Հանրապետությունում տարածված է 1 տեսակ՝ ողկուզակ կովկասյան (D. caucasicus)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 50-100 սմ է, վերին մասը՝ գանգուր մազիկներով պատված, ստորինը՝ մերկ։ Տերևները բարդ կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ խոշոր, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է ամռան առաջին կեսին։ Պտուղը 5 բլթականի տուփիկ է[1]։ Ունեն նաև 10 ներքև թեքված առէջներ[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է, պարունակում է եթերային յուղեր, ասկորբինաթթու և այլն։ Թունավոր է, բույսին դիպչելիս առաջանում է այրվածք[1]։ Բուժական նպատակով օգտագործում են ամբողջ բույսը՝ առանց ստորին փայտացած մասերի։ Արմատի եփուկն օգտագործում են որպես սպազմալիտիկ, ջերմիջեցնող, ճիչվամուղ միջոց, նաև լուծի, փքվածության, մալարիայի բուժման համար։ Սերմերի եփուկն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2
    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

  2. 2,0 2,1 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689