Շրոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրոտ (գերմ.՝ Schrot, հիմնական նշանակությունը՝ մանր կտորներ), ձիթարդյունաբերության երկրորդական արտադրանք, ստացվում է ձիթատու բույսերի սերմերից ձեթը լուծահանելով։ Արժեքավոր սպիտակուցային կեր է։ Ըստ հումքի տեսակի տարբերում են արևածաղկի, բամբակենու, գետնանուշի, եգիպտացորենի, կանեփի, հլածուկի, սոյայի, տզկանեփի, վուշիենի շրոտներ։ Ընդհանուր սննդարարությամբ համազոր են հատիկային կերերին, իսկ պրոտեինի պարունակությամբ (մինչև 35—45%) գերազանցում են դրանց։ Շրոտները պարունակում են նաև E և В խմբի վիտամիններ, հարուստ են կալիումով և ֆոսֆորով, աղքատ՝ կալցիումով ու նատրիումով։ 100 կգ արևածաղկի շրոտը պարունակում է 100 կերային միավոր և 37,6 կգ մարսելի պրոտեին։ Շրոտները օգտագործելիս պետք է հաշվի առնել դրանցում թունավոր (արևածաղկի շրոտում՝ հոսիպոլը, խաչածաղկավորների շրոտում՝ եթերամանանեխային յուղերը, տզկանեփի շրոտում՝ ռիցինը) և վնասակար նյութերի առկայությունը։ Նպատակահարմար է օգտագործել համակցված կերերի հետ։ Շրոտները պետք է պահել չոր, մաքուր և ախտահանված շենքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 588 CC-BY-SA-icon-80x15.png