Շրիլանկական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրիլանկական գրականություն, Զարգանում է հիմնականում սինհալերեն, ինչպես նաև թամիլերեն և անգլերեն։ Գրական առաջին ստեղծագործությունները (4-րդ —5-րդ դարերի) գրված են պալի լեզվով։ Պալի լեզվով գրականությունը հիմք է դարձել սինհալական գրականության համար։ Ստեղծվել են նաև սանսկրիտով երկեր։ Սինհալերեն առաջին ստեղծագործությունները երևան են եկել 6-րդ դարում։ Միջնադարյան հեղինակները ստեղծագործության հիմնական նպատակը համարել են կրոնի քարոզումը։ Սինհալական թագավոր Փարաքրամաբահու 11-ի (1236—1270) «Պոեզիայի մարգարիտը» պոեմն ամփոփում է իր դարաշրջանն արտացոլող դրվագներ։ 13-րդ դարից նկատելի տեղ է գրավել արձակը, որի պարզ լեզուն նպաստել է բուդդայականության գաղափարների մատչելի շարադրմանը։ Դհարմակիրտի-մահաթերոն «ճշմարիտ կրոնի դրվագ»-ում (14-րդ դար) գրել է երկրում մոլեգնած սովի, գյուղացիների զրկանքներով լի կյանքի մասին։ 14-րդ դարը․ ավարտվել է հնդկերեն ջատակների թարգմանությունը սինհալերենի։ 15-րդ դարը վերստին մեծ դեր է խաղացել պոեզիան։ Ուղերձ-պոեմներում նկարագրվել են Շրի Լանկայի քաղաքները, գյուղերն ու վանքերը։ Միջնադարյան պոեզիայի վերջին խոշոր ներկայացուցիչը Ալագյա վաննա Մոհոթալան է։ Սինհալական առաջին վեպերը երևան են եկել 20-րդ դարի առաջին տասնամյակում։ Ռեալիզմի հաստատումը, սինհալական գրականության հետագա զարգացումը կապված են գրող ու գրականագետ Մ․ Վիկրամասինգեի (1891 —1976) անվան հետ։ 1940-ական թվականներին ծաղկել է կարճ պատմվածքի ժանրը (Հ․ Մունիդաս, 1903—1957 և Գ․ Բ․ Սենանայակե, ծնված 1903Հումանիզմով, հասարակ աշխատավորի նկատմամբ համակրանքով են հատկանշված է․ Սարասչանդրայի (ծնված 1914), Կ․ Ջայաթիլակիի (ծնված 1926), ինչպես նաև Գունադասա Ամարասեկարայի (ծնված 1929) ստեղծագործությունները։ 1960-ական թվականի վերջերին —1970-ական թվականի սկզբներին ուժեղացել է սոցիալական հարաբերությունների քննադատությունը։ 1969-ին Շրի Լանկայի առաջադեմ գրողները միավորվել են «ժողովրդական գրողների միություն» կազմակերպության մեջ, որը 1973-ից հրատարակում է «Ջանա Ռուչիա» գրական թերթը։ Շրի Լանկայի թամիլալեզու գրականությունը դարեր շարունակ զարգացել է Հնդկաստանի թամիլական գրականության հունով և զրկված է եղել ազգային ինքնատիպ բնույթից։ 19-րդ դարի վերջերին-20-րդ դարի սկզբներին ազգային ինքնագիտակցության աճի հետ գրականությունը ձեռք է բերել ինքնատիպ գծեր։ 20 դարում առավելապես զարգացել են պոեզիան և արձակ ժանրերից՝ նովելն ու մեկ գործողությամբ պիեսը։ Անգլիական գրականությունն առաջացել է 19-րդ դարում և զարգացել ոչ միայն եվրոպական գրա¬ կանության, այլև Շրի Լանկայի սինհալական ու թամիլական գրականությունների ազդեցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 586