Շտեռնբերգիա Ֆիշերի
Շտեռնբերգիա ֆիշերի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Sternbergia fischeriana
|
Շտեռնբերգիա ֆիշերի (լատին․՝ Sternbergia fischeriana), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա սոխուկավոր բույս է, որի բարձրությունը հասնում է 10-15 սմ-ի։ Սոխուկները կլոր են, 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով։ Տերևները գոտիանման են, տափակ, փայլուն, մուգ կանաչ, բութ գագաթով, հիմքում՝ հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարության։ Ծաղիկները վառ դեղին են, նստադիր կամ կարճ, ունեն 5 մմ երկարության կոթուն։ Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն, էլիպսաձև։ Սերմը՝ սերմնաթիկնոցով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավարևմտյան Անատոլիա, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-800 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում՝ մայիսին։ Ծաղիկները տերևների հետ միասին հայտնվում են վաղ գարնանը[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Առկա է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ․ կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականցվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեռնբերգիա Ֆիշերի» հոդվածին։ |
|
|