Շտեռնբերգիա Ֆիշերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեռնբերգիա ֆիշերի
Շտերնբերգիա ֆիշերի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շքանարգիզազգիներ
Տեսակ Շտերնբերգիա ֆիշերի
Լատիներեն անվանում
Sternbergia fischeriana


Շտեռնբերգիա ֆիշերի (լատին․՝ Sternbergia fischeriana), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա սոխուկավոր բույս է, որի բարձրությունը հասնում է 10-15 սմ-ի։ Սոխուկները կլոր են, 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով։ Տերևները գոտիանման են, տափակ, փայլուն, մուգ կանաչ, բութ գագաթով, հիմքում՝ հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարության։ Ծաղիկները վառ դեղին են, նստադիր կամ կարճ, ունեն 5 մմ երկարության կոթուն։ Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն, էլիպսաձև։ Սերմը՝ սերմնաթիկնոցով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Հարավային և Հարավարևմտյան Անատոլիա, Սիրիան, Իրաքը, Իրանը, Միջին Ասիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-800 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում՝ մայիսին։ Ծաղիկները տերևների հետ միասին հայտնվում են վաղ գարնանը[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Առկա է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ․ կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականցվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեռնբերգիա Ֆիշերի» հոդվածին։