Շվեդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմունա
Շվեդտ
Schwedt
Զինանշան
Wappen Schwedt.png

Schwedt, Blick vom Markt in Richtung Raffinerie.jpg
Կոորդինատներ: 53°3′47″ հս․ լ. 14°16′59″ ավ. ե. / 53.06306° հս․. լ. 14.28306° ավ. ե. / 53.06306; 14.28306
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Բրանդենբուրգ
Շրջան Ուկերմարկ
Մակերես 200,12 կմ²
ԲԾՄ 6 մ
Բնակչություն 34 035 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 03332, 033336
Փոստային ինդեքս 16303
Փոստային ինդեքսներ 16303
Ավտոմոբիլային կոդ UM
Պաշտոնական կոդ 12 0 73 532
Պաշտոնական կայք schwedt.eu
##Շվեդտ (Գերմանիա)
Red pog.png
##Շվեդտ (Բրանդենբուրգ)
Red pog.png

Շվեդտ (գերմ.՝ Zichow), կոմունա Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասում։

Գտնվում է Ուկերմարկ շրջանի կազմում։ Բնակչությունը կազմում է 34 035 մարդ (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)[1]: Տարածքը կազմում է 200,11 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 12 0 73 532։

Քաղաքը, որը հնում ծառայում էր Հոհենցոլլորի շվեդական ճյուղի հատուկ նստավայրը, բաժանվում է 5 քաղաքային շրջանի։

Քաղաքի ռուսախոս բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի սկզբին նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից քաղաք են ներգաղթում վերջին միգրանտները։ 2000 թվականի վերջին քաղաքում կար 300-ից ավել ռուսախոս ընտանիք։ Հիմնականում չեն հաստատվել գերմանական համայնքում, գործազուրկ են։

Ընտանիքներին օգնող պետական ծրագրի բաժանած նպաստների շնորհիվ մինչև 2003 թվականին կյանքը բարեկեցիկ է դառնում։ Երեխաները և երիտասարդները ուսում են ստանում, ձեռք բերում մասնագիտություն, այսինքն՝ աշխատանք։

Քաղաքում լույս է տեսնում ռուսական թերթ՝ «Պալեզնայա գազետա», ստեղծվում է կայք և ֆորում։ 2007 թվականին ռուսական քրիստոնեկան Եկեղեցում անցկացնում են առաջին մկրտությունը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հետաքրքիր է նրանով, որ վերջին ութ տարիների ընթացքում նրա հին շրջաններից մեկն ամբողջովին ապամոնտաժվել է, որովհետև այնտեղ բնակչություն չկար։

1981-2008 թվականներին գրեթե 52 000 բնակիչներից մնում է միայն կեսը՝ մոտավորապես 35 000 մարդ։ Աշխատունակների բնակիչների հիմնական մասը տեղափոխվում է արևմտյան Գերմանիա։

Գերմանիայի միավորումից հետո քաղաքում փակվում են մի քանի խոշոր արտադրամասեր։ Այդ թվում նաև հինավուրց թութունի գործարանը, որը հիմնադրվել էր 1800 թվականին։

Տարեթիվ Բնակչություն
2005 37 940
2010 34 586

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шведт, город // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amt für Statistik Berlin-Brandenburg: Bevölkerung im Land Brandenburg am 31. Dezember 2010 nach amtsfreien Gemeinden, Ämtern und Gemeinden (PDF; 31,71 KB), Stand 31. Dezember 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]