Շուխոնց Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուխոնց Ավետարան
Տեսակձեռագիր
ԳրիչԲարսեղ
Տարեթիվ1669 թվական
ՎայրՆոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք
Թերթեր280
Նյութթուղթ
Չափս23 x 17,5
Գիրբոլորաձև երկաթագիր
Կազմթավշապատ տախտակ
Պահպանակմագաղաթ
Պատառիկ պահպանակմագաղաթ
Համար6436
ԺողովածուՄատենադարան
ՏեղադրությունԵրևան

«Շուխոնց ավետարան», թղթե ձեռագիր մատյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրվել է 1669 թվականին Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում (գրիչ՝ Բարսեղ)։ 1750-1760 թվականներին Ավետարանը եղել է Շուխյան գերդաստանի (Աշտարակում) սեփականությունը (այստեղից էլ՝ անվանումը)։ Այն նվիրաբերվել է տեղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ապա տարվել Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, 1931 թվականից Մատենադարանում է (ձեռ. № 6436, 280 թերթ, 23 x 17,5 սմ, երկսյուն, բոլորաձև երկաթագիր)։

Պահպանակները (4) մագաղաթից են, կազմը թավշապատ տախտակ է՝ արծաթե բարձրաքանդակ կրկնակազմով։

«Շուխոնց ավետարան» նկարազարդված է 3 ավետարանիչների դիմապատկերներով, 10 խորանով, կիսախորանով, լուսանցազարդերով։

2008 թվականից ամեն տարի Թարգմանչաց տոնին «Շուխոնց ավետարան» Մատենադարանից տարվում է Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որպեսզի ուխտավորները հաղորդակցվեն Ավետարանի հրաշագործ զորությանը[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։