Շիրլի Չիսհոլմ
Շիրլի Անիտա Սենտ Հիլ Չիսհոլմ (անգլ.՝ Shirley Anita St. Hill Chisholm, նոյեմբերի 30, 1924[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 1, 2005[1][2], Օրմոնդ Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահի թեկնածու 1972 թվականի ընտրություններում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրլի Անիտա Սենտ Հիլը ծնվել է 1924 թվականին, Նյու Յորքում՝ Բրուքլինում: 1946 թվականին ավարտել է Բրուքլինի քոլեջը՝ ստանալով արվեստի բակալավրի կոչում, իսկ 1952 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում։ 1968 թվականին եղել է ԱՄՆ Կոնգրեսում ընտրված սևամորթ առաջին կինը։ Չիսհոլմը աշխատել է Կոնգրեսում յոթ ընտրաշրջան՝ 1969-1983 թվականներին։ 1972 թվականին նա առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու՝ դառնալով աֆրոամերիկացի առաջին կինը, որի թեկնածությունը առաջարկել է դեմոկրատական կուսակցությունը:
Չիսհոլմը երկու գրքի հեղինակ է։ Մահացել է 2005 թվականի հունվարի 1-ին Ֆլորիդայում 80 տարեկան հասակում[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.brownstoner.com/history/walkabout-a-shirley-chisholm-architectural-walking-tour-part-one/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.congress.gov/member/shirley-chisholm/C000371
- ↑ Shirley Chisholm — National Women's Hall of Fame.
- ↑ «First black US Congresswoman dies» (անգլերեն)։ BBC News։ 03.01.2005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Հունվարի 1 մահեր
- 2005 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին