Շիրակ Պապանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրակ Պապանյան
Ծնվել է1916
ԾննդավայրՂարաքիլիսա Թուրքի, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Շիրակ Ծառուկի Պապանյան (1916, Ղարաքիլիսա Թուրքի, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1965): ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակ Պապանյանը ծնվել է 1916 թվականին, Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղում։ 1939 թվականին ՀԽՍՀ լուսավորության նախարարությունը Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Շիրակին գործուղել է գյուղական շրջանները՝ փոխարինելու բանակ զորակոչված ուսուցիչներին։ Շիրակն Ախուրյանի շրջանի Ոսկեհատ գյուղի դպրոցում նշանակվել է ուսմասվար, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Եղել է նաև նույն դպրոցի տնօրեն[1]։

1942 թվականի հունվարին զորակոչվել է բանակ և ուղարկվել ռազմաճակատ։ Նա 35-րդ բանակի 20-րդ դիվիզիայի 20-րդ գնդում իր առաջին մկրտությունը ստացել է Կալինին քաղաքի մատույցներում։ Դիվիզիան ազատագրել է Պսկով, Նեվել քաղաքները և մի շարք բնակավայրեր։ Այնուհետև տեղափոխվել է 1-ին Բելոռուսական ռազմաճակատ, Բերեզինան դարձել է գերմանացի զավթիչների գերեզմանոց։ Այնուհետև ազատագրել են Օրշա քաղաքը։ Այդ մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Մերձբալթյան ռազմաճակատում մասնակցել է լիտվական անտառներում պաշարված գերմանական զորքերի ջախջախմանը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1944 թվականին ռազմաճակատում Պապանյանը ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

1945 թվականին Պապանյանը զորացրվել է բանակից, վերադարձել հայրենի Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղ և աշխատել որպես դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Աշխատել է նաև շրջանի Ոսկեհատ գյուղում, իսկ 1954 թվականից եղել է Ախուրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1965 թվականին Պապանյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1965)
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]