Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ
Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ ռուս.՝ Рыжий, рыжий, конопатый | |
|---|---|
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
| Ժանր | մանկական ֆիլմ |
| Շարքի մասն է | Ուրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3 |
| Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
| Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
| Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Գենադի Դուդնիկ, Յուլյա Յուլսկայա և Մարգարիտա Կորաբելնիկովա |
| Երաժշտություն | Եվգենի Բոտյարով |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 214 s |
| Շարք | Ուրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3 |
| Թվական | 1971 |
Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ (ռուս.՝ Рыжий, рыжий, конопатый), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևի կողմից[1]։ «Ուրախ կարուսել» համար երեք մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է շիկակարմիր մազերով մի տղայի մասին, որի վրա բոլորը ծիծաղում ու բարկացնում էին` ասելով. «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ, պապիկին սպանել է բահով»։ Տղան գնում է իր պապիկի մոտ, իսկ պապիկը նրան պատասխանում է. «Չէ՞ որ ես էլ պեպեններ ունեմ»։ Տղան մագլցում է տանիքին, իսկ արևը նրան ասում է. «Չէ՞ որ ես էլ եմ խարտյաշ ծնվել։ Եթե ես ցանկանամ, շուրջս ամեն ինչ ոսկի կդարձնեմ։ Դե նայիր, թե ինչ է ստացվում»։ Տղան նայում և տեսնում է, որ բոլորը շիկակարմիր են դարձել և ասում է. «Իսկ եթե բոլորը պեպենոտ են, որտեղի՞ց բոլորի համար բահ գտնենք»։
Նկարահանվող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Էդուարդ Ուսպենսկի
- Ռեժիսոր և նկարիչ` Լեոնիդ Նոսիրև
- Կոմպոզիտոր` Եվգենի Բոտյարով
- Դերասաններ`
- Ալեքսանդր Բաբաև
- Ս. Շուրխինա
- Կլարա Ռումյանովա` Աղջիկներից մեկը
- Թամարա Դմիտրիևա
- Գեննադի Դուդնիկ` Պապիկ
- Յուլյա Յուլսկայա` Չարանենգ պառավներ
- Մարգարիտա Կորաբելնիկովա` Անտոշկա
Անտոշկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիկակարմիր մազերով Անտոշկան ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևի «այցեքարտն» է։ «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ» անիմացիոն մուլտֆիլմից բացի ռեժիսորն այս կերպարն օգտագործել է «Անտոշկա», «Երկու ուրախ սագեր» և «Ուգորի գյուղի ֆանտազյորները» անիմացիոն մուլտֆիլմերում[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Антошка. — Умка, 2012. — (Поющие мультяшки). — ISBN 978-5-91941-022-5[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Аниматор Леонид Носырев о том, как создавалась «Веселая карусель»
- ↑ Антошка.Поющие мультяшки
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.youtube.com/watch?v=VFlIO5FBxRc - «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ» YouTube կայքում
- «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Որախ կարուսել» № 3. Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ, Հայրենական կինոյի հանրագիտարան
- Հայրենական կինոյի հանրագիտարան (հեղ.` Սերգեյ Կապկով, «Ալգորիթմ», 2006)
|