Շիդլովսկու դաշտամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիդլովսկու դաշտամուկ
Microtus lusitanicus.jpg
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Վերնաընտանիք Muroidea
Ընտանիք Համստերանմաններ (Cricetidae)
Ցեղ Շիդլովսկու դաշտամուկ (Microtus)

Շիդլովսկու դաշտամուկ (լատ.՝ Microtus), համստերանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Կենտրոնական Վրաստանում: Հայաստանում հայտնի է Արագածոտնի մարզի արևմտյան և հյուսիսային մասերում, Շիրակի մարզի կենտրոնական և հարավային, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական մասերում՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրություններում[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են չոր-լեռնային, լեռնային և մարգագետնային խոպան տափաստաններում, դաշտերի միջակոսներում, ցանքատարածություններում, այգիներում և բանջարանոցներում[1]:

Գաղութային տեսակ է, Հայաստանում բնակվում է նոմինատիվ ենթատեսակը, որը մի փոքր խոշոր է Վրաստանում ապրող ենթատեսակից: Արտաքնապես շատ նման է Փոքր Ասիայում հանդիպող հարթալեռնային դաշտամկանը: Բներն ավելի հասարակ են, քան հասարակական և սովորական դաշտամկներինը: Սնվում է վայրի խոտաբույսերով, կարող է սնվել նաև հացահատիկային, տեխնիկական և բանջարանոցային կուլտուրաներով: Բազմացումը, կապված եղանակային պայմաններից, դիտվում է փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը: Հասուն էգը տարեկան կարող է ծննդաբերել մինչև 4 անգամ` բերելով միջինը 7-8 ձագ: Առաջին սերնդի երիտասարդ էգերը կարող են միանալ բազմացմանը և ունենալ մինչև 2 սերունդ[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

էնդեմիկ, նեղ արեալային, կրճատվող թվաքանակով տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Սկսած անցած դարի 80-ականնների վերջից և հատկապես 90-ականների կեսերին արեալի սահմաններում թվաքանակը զգալիորեն կրճատվել է։ Միայն 2003 թվականին է տեսակի թվաքանակն առանձին բիոտոպերում մոտ եղել թվաքանակի երկարամյա միջին ցուցանիշներին: 1970-ական թվականներին կայուն համարվող որոշ պոպուլյացիաներ (օրինակ` Մաստարինի հարթակում) համարյա անհետացել են:

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում մարդու տնտեսական գործունեությունը և վաղ գարնանը հորդ անձրևներով և ամռանը երաշտներով ուղեկցվող կլիմայի փոփոխությունները, որն ազդում է դաշտամկների կերային բազայի վրա:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6