Շերի Սամբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերի Սամբա
Ծնվել էդեկտեմբերի 30, 1956(1956-12-30)[1][2] (64 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Democratic Republic of the Congo.svg Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն[3][4][5]
Մասնագիտություննկարիչ և արվեստների գործիչ
Թեմաներգեղանկարչություն
ՊարգևներԿլաուս արքայազնի մրցանակ
Կայքcherisamba.net

Սամբա Վա Մբիմբա Նզինգո Նունի Մասի Նդո Մբասի, ավելի հայտնի է որպես Շերի Սամբա անունով (ֆր.՝ Chéri Samba, դեկտեմբերի 30, 1956(1956-12-30)[1][2]), կոնգոցի նկարիչ։ Այժմ նա աֆրիկյան ամենահայտնի ժամանակակից նկարիչներից մեկն է, նրա գործերը ներկայացված են Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանների հավաքածուներում։ Նրա մեծ թվով նկարներ կան նաև Ժան Պիգոցիի ժամանակակից աֆրիկյան արվեստի հավաքածուի մեջ[6]։ 2007 թվականին Սամբան հրավիրվել է մասնակցելու Վենետիկի բիենալեին։ Նրա նկարները գրեթե միշտ պարունակում են տեքստեր ֆրանսերեն լեզվով, որոնք պատմում են Աֆրիկայի և ընդհանրապես ժամանակակից աշխարհի կյանքի մասին։ Նկարիչը ապրում և աշխատում է Կինշասայում և Փարիզում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամես Պորթի մերձակայքում գտնվող աֆրիկյան համայնքը ներկայացնող նկար

Շերի Սամբան ծնվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Քվինտո Մբուիլա գյուղում 1956 թվականին։ Նա ընտանիքի տասը երեխաներից ավագ որդին էր։ Հայրը դարբին էր, իսկ մայրը զբաղվում էր ֆերմերությամբ։ 1972 թվականին՝ 16 տարեկանում, Սամբան լքել է հայրենի գյուղը, որպեսզի երկրի մայրաքաղաք Կինշասայում աշխատի որպես նկարիչ։ Այնտեղ նա շուտով ծանոթացել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Մոկեն և Բոդոն։ Նկարիչները ստեղծել են ստեղծագործական միություն, որում ավելի ուշ ընդգրկվել է Սամբայի կրտսեր եղբայրը՝ Շեյք Լեդին։ Նրանք միասին հիմնել են հանրապետության հանրաճանաչ գեղանկարչության ամենանշանավոր դպրոցներից մեկը։

1975 թվականին Սամբան բացել է իր արվեստանոցը։ Նա նաև նկարազարդել է «Bilenge Info» ժամանցային ամսագիրը։ Աշխատելով պաստառների և կոմիքսների վրա՝ նա պարկի կտորով նկարելիս օգտագործում էր երկու ժանրի ոճերը։ Նա փոխառել է կոմիքսներում «բառերի փուչիկների» օգտագործումը, ինչը նրան թույլ է տվել ավելացնել ոչ միայն նարատիվ, այլև կարծիքներ իր նկարների վերաբերյալ. այդպես էլ հայտնվել է գեղանկարչության և տեքստի համադրության նրա ֆիրմային ոճը։ Այդ աշխատանքները նրան բերել են տեղական համբավ։ 1979 թվականին Սամբան մասնակցել է Արևմտյան Բեռլինում կազմակերպված Moderne Kunst aus Afrika ցուցահանդեսին։ Վերջինս Horizonte փառատոնի Festival der Weltkulturen ծրագրի մասն էր կազմում։

Շերի Սամբան 1982 թվականի «Kin Kiesse» վավերագրական ֆիլմում հանդես էր գալիս կենտրոնական դերում և խոսում էր Կինշասայում կյանքի մասին։ Ռեժիսոր Մվեզե Նգանգուրայի խոսքով՝ Սամբան կարևոր դեր է ունեցել ֆիլմի ստեղծման գործում՝ համոզելով ֆրանսիացի պաշտոնյաներին, France 2-ին և Կոնգոյի հեռուստատեսությանը, որ Նգանգուրան կարող է արժանապատիվ ֆիլմ նկարահանել Կինշասայի մասին[7]։

Սամբայի ստեղծագործական կենսագրության մեջ մեծ առաջընթաց էր 1989 թվականին Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում կայացած Les Magiciens de la Terre ցուցահանդեսը, որի շնորհիվ նա հայտնի դարձավ միջազգային մակարդակում։

2007 թվականին գեղարվեստական ​​ղեկավար Ռոբերտ Սթորը Սամբային հրավիրել է մասնակցելու Վենետիկի բիենալեի 52-րդ միջազգային ցուցահանդեսին, որը կրում է «Մտածիր զգացմունքով - զգա մտքով», «Արվեստը ներկա ժամանակներում» խորագիրը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • André Magnin and Robert Storr, J'aime Cheri Samba, Paris: Fondation Cartier pour l'art contemporain; London/New York: Thames & Hudson, 2004, 978-0-500-97014-0.
  • Fred Robarts, "Chéri Samba: interview", Time Out London, 28/03/2007.
  • Wolfgang Bender [Ed.], Cheri Samba. München: Trickster, 1991. [German text].

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]