Կարեն Շահմուրադյան
Կարեն Շահմուրադյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կարեն Շահմուրադյան (ապրիլի 28, 1980[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1980 թվականի ապրիլի 28-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Վենետիկի Մուրատ Ռաֆայելյան վարժարանը՝ 2004 թվականին Միլանի Լուիջի Բոկկոնիի անվան առևտրային համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետը։ 2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես հեռահար կապի մեխանիկ։ 2016 թվականին՝ Հռոմի Գվիդո Կարլիի անվան հասարակական գիտությունների միջազգային համալսարանը։ Մասնակցել է «Գնագոյացման ճշգրիտ չափանիշներ»-ը (2003 թվականին, Լեոնարդ Ն. Ստերնի բիզնես դպրոցի, Նյու Յորք) և «Գլոբալ մենեջեր» ծրագրի (2015 թվականին, Առևտրի և տնտեսագիտության բարձրագույն դպրոցի՝ ESSEC, Փարիզ) դասընթացներին։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-2012 թվականներին եղել է «Արմենիա Լադա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2009-2013 թվականներին՝ «Արարատ Լադա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2006-2016 թվականներին՝ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2006-2016 թվականներին՝ «Ֆորա» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2007-2016 թվականներին՝ «Վեկար» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2010-2016 թվականներին՝ «Մուրան» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն։ 2010-2016 թվականներին՝ «Գալոպեր» ՍՊԸ-ի հետվաճառքի գծով փոխտնօրեն։ 2010 թվականի փետրվարի 2-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը եղել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մշակութային մարդաբանության և երկրագիտության ամբիոնի իտալերենի բաժնի երկրագիտության դասախոս։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իտալական ձեռնարկությունների միջազգայնացումը Ռուսաստանի Դաշնության տարածքում» մենագրություն։