Jump to content

Շալիկո Բադանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շավարշ Բադալյանից)
Շալիկո Բադանյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1932(1932-10-24)[1]
Մերենիա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 19, 2003(2003-01-19) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1956)[1]
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1] (1971) և ակադեմիկոս (1996)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Շալիկո Հովակիմի Բադանյան (հոկտեմբերի 24, 1932(1932-10-24)[1], Մերենիա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 19, 2003(2003-01-19), Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1979), ակադեմիկոս (1996)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շալիկո Բադանյանի հուշատախտակը Երևանի Կասյան 8 հասցեում

Շալիկո Բադանյանը ծնվել է Ախալքալաքում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-2003 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի չհագեցած միացությունների լաբորատորիայի վարիչ, 1970-2003 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության կոորդինացիոն խորհրդի նախագահ, հայկական քիմիական ընկերության նախագահ, 1988-2002 թվականներին՝ տնօրեն, 2002-2003 թվականներին՝ տնօրենի խորհրդատու։ 1972-2002 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։

Աշխատանքները վերաբերում են ալիլային և պրոպարգիլային համակարգերի ուսումնասիրմանը։ Հայտնաբերել է դրանց անոմալ տեղակալման և դիմերման նոր ռեակցիաներ, ինչպես նաև Ca2+իոնի օրգանական ռեակցիաների ուղղությունը շրջելու հատկությունը։ Մշակել է ֆերոմոնների, հորմոնների, իզոպրենոիդների և պերմետրինների սինթեզի եղանակներ։ Նշված նյութերն օգտագործվում են գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության համար։ Իրականացրել է մարդու և շրջակա միջավայրի համար անվնաս բնական ցածրմոլեկուլային կենսակարգավորիչների սինթեզի նոր մեթոդների մշակում։

Մի քանի անգամ արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Тезисы докладов VII всесоюзной конференции по химии ацетилена, Ереван, Б.г., 234 с.[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Շալիկո Բադանյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 205