Շալիկո Բադանյան
Շալիկո Բադանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1932[1] Մերենիա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունվարի 19, 2003 (70 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1956)[1] |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1] (1971) և ակադեմիկոս (1996) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Շալիկո Հովակիմի Բադանյան (հոկտեմբերի 24, 1932[1], Մերենիա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 19, 2003, Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1979), ակադեմիկոս (1996)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շալիկո Բադանյանը ծնվել է Ախալքալաքում։ 1956 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-2003 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի չհագեցած միացությունների լաբորատորիայի վարիչ, 1970-2003 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության կոորդինացիոն խորհրդի նախագահ, հայկական քիմիական ընկերության նախագահ, 1988-2002 թվականներին՝ տնօրեն, 2002-2003 թվականներին՝ տնօրենի խորհրդատու։ 1972-2002 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
Աշխատանքները վերաբերում են ալիլային և պրոպարգիլային համակարգերի ուսումնասիրմանը։ Հայտնաբերել է դրանց անոմալ տեղակալման և դիմերման նոր ռեակցիաներ, ինչպես նաև Ca2+իոնի օրգանական ռեակցիաների ուղղությունը շրջելու հատկությունը։ Մշակել է ֆերոմոնների, հորմոնների, իզոպրենոիդների և պերմետրինների սինթեզի եղանակներ։ Նշված նյութերն օգտագործվում են գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության համար։ Իրականացրել է մարդու և շրջակա միջավայրի համար անվնաս բնական ցածրմոլեկուլային կենսակարգավորիչների սինթեզի նոր մեթոդների մշակում։
Մի քանի անգամ արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тезисы докладов VII всесоюзной конференции по химии ацетилена, Ереван, Б.г., 234 с.[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Շալիկո Բադանյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 205)։ |
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 2003 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային քիմիկոսներ