Շամխորի ճակատամարտ (1826)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շամխորի ճակատամարտ-1826 , ռուս-պարսկական պատերազմի 1826 թվականից 1828 թվականի խոշոր ճակատամարտերից։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, Շամքոր գյուղի մոտ (այժմ՝ քաղաք Շամխոր, Ադրբեջանի ԽՍՀ-ում), Շամխորչայ գետի ափին։ Պարսկական զորքը (40 հազար մարդ), գահաժառանգ Աբբաս Միրզայի հրամանատարությամբ ներխուժելով Ղարաբաղ, մտադիր էր գրավել ռազմաստրատեգիական կարեոր նշանակություն ունեցող Շուշի ամրոցը և ապա շարժվել Թիֆլիս, գրավել այն և վերջ տալ ռուս, տիրապետությանը Անդրկովկասում։ Սակայն ռուսական, կայազորի և հայ ազգաբնակչության կողմից Շուշիում հերոսական պաշտպանությունը պարսկական զորքերի մի նշանակալի մասը գամեց Շուշիին։ Պարսկական 10 հոգանոց մի զորամաս Ամիրխանի գլխավորությամբ Ղազախի վրայով շարժվեց դեպի Թիֆլիս, բայց Շամքոր գետի ափին նրա դեմ ելավ գեներալ Վ․ Մադաթովի գլխավորած 2 հազարանոց ռուսական զորաջոկատը, որի կազմում գործում էին հայկական աշխարհազորային ջոկատները (Գալուստ Մանոլչարյանի, Ասրի Բահաթրյանի և այլոց գլխավորությամբ)։ Շամխորի ճակատամարտում ռուսական, զորքը ՜ջախջախեց պարսիկներին, որից հետո սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտում ջախջախեց Աբբաս-Միրզայի գլխավորությամբ այստեղ փութացած պարսկական 25 հազարանոց բանակը։ Շամխորի ճակատամարտում աչքի ընկած բազմաթիվ հայեր արժանացան կառավարական պարգևների։ Շամխորի ճակատամարտը սկիզբ դրեց ռուսական, զորքի հաղթանակներին 1826 թվականից 1828 թվականի ոուս-պարսկական պատերազմում և եղավ հայ ու ռուս զինակցության լավագույն դրսևորումներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 443 CC-BY-SA-icon-80x15.png