Շահինդեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շահինդեժ
պարս.՝ شاهين‌دژ
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
Շահրեստան Շահինդեժ
ԲԾՄ1360 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն43 131 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Շահինդեժ (Իրան)##
Շահինդեժ (Իրան)

Շահինդեժ (պարս.՝ شاهين‌دژ, քրդ.՝ ساین قەڵا կամ լատինատառ Sayin Qella, ադրբ.՝ سایین‌قالا), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում, Շահինդեժ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է 43 131 մարդ (2016)[1]։

Գտնվում է Արևմտյան Ադրբեջան օսթանի հարավարևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Ուրմիա քաղաքից մոտ 157 կմ հարավ-արևելք։ Տեղադրված է Ուրմիա լճից հարավ-արևելք` Զարինե գետի հովտում, ծովի մակարդակից 1376 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 43 131 մարդ, որոնք կազմում էին 12 826 տնտեսություն։ Շահինդեժը Արևմտյան Ադրբեջանի բնակչությամբ տասներկուերորդ քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 6 089[3] 19 512 23 513[4] 29 020[4] 34 204[5] 38 396[6] 43 131[7]

Քաղաքը հիմնականում բնակեցված է իրանական ադրբեջանցիներով և քրդերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «IRAN: West Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահինդեժ» հոդվածին։