Jump to content

Շահե-Զատիկ Տատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահե-Զատիկ Տատուրյան
Ծնվել է1911 կամ դեկտեմբերի 20, 1911(1911-12-20)
ԾննդավայրԹուրքիա կամ Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա
Մահացել է1990 կամ հոկտեմբերի 5, 1990(1990-10-05)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և հասարակական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Շահե-Զատիկ Սամվելի Տատուրյան (1911 կամ դեկտեմբերի 20, 1911(1911-12-20), Թուրքիա և Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - 1990 կամ հոկտեմբերի 5, 1990(1990-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հասարակական գործիչ, հրապարակագիր, ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1972), «Ժողովուրդ» հակաֆաշիստական ընդհատակյա թերթի հիմնադիր[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Սիրիայի և Լիբանանի (1928-1932), Պաղեստինի (1932-1935), ֆրանսիական (1936-1947) կոմկուսների անդամ։ Կոմունիստական գործունեության համար բազմիցս բանտարկվել է։ 1935 թվականին Երուսաղեմի բանտում կազմակերպել է քաղաքական բանտարկյալների հացադուլ։

Եղել է ֆրանսիական դիմադրության շարժման հայկական կազմակերպության ղեկավարներից (1941-1945) և Հայ ազգային ճակատի հիմնադիրներից։ 1942-1944 թվականներին եղել է «Հայ ճակատ» և «Ժողովուրդ» հակաֆաշիստական ընդհատակյա թերթերի խմբագիրը։ Մասնակցել է Փարիզի հակաֆաշիստական ապստամբությանը (1944 թվականի օգոստոս1944-1947 թվականներին Հայ ազգային ճակատի (1945 թվականից՝ Հայ ազգային միություն) կենտրոնական վարչության անդամ, ֆրանսիական կոմկուսի հայկական հատվածի ղեկավար մարմնի քարտուղար։ Եղել է հայրենադարձության կազմակերպիչներից։ Աշխատակցել է «Լիբանան» (Բեյրութ), «Երևան» (Փարիզ), «Զանգու» (Փարիզ), «Բանվոր» (Նյու-Յորք) և այլ թերթերի։

Հայրենադարձվել է 1947 թվականին։ 1948 թվականից աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, 1964 թվականից՝ արտասահմանյան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1972-1982 թվականներին՝ կոմիտեի նախագահի տեղակալ։

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1972)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Շահե-Զատիկ Տատուրյան». zarkfoundation.com.
  2. «Татурян, Шаге - это... Что такое Татурян, Шаге?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 604