Շահապոնք (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահապոնք (այլ կիրառումներ)
Շահապոնք
Տեսակլեռ
Երկիր Հայաստան և  Ադրբեջան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ և Շահբուզի շրջան
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ

Շահապոնք, Ջամալ[1], լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կատարային մասում, Արևիս գյուղից 7,5 կմ արևմուտք։ Բարձրությունը՝ 3204 մետր[2]։

Զանգեզուրի լեռնշղաթայի հյուսիսային մասի բարձունքներից է։ Ունի զառիթափ ու մերձալպյան բուսականությամբ ծածակված լանջեր։ Ծովի մակարդակից ունի 3204 մ բարձրություն։

Կազմված է պալեոգենի և նեոգենի հրաբխային ապարներից։ Կատարային մասը լերկ է, ժայռոտ։ Պահպանվել են հնագույն սառցապատման ռելիեֆի ձևեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Ստորոտին VI դարում կառուցվել է համանուն բերդը։ Պահպանվել են պարիսպների ավերակները, խեցեղեն իրեր, խաչքարերի բեկորներ, մատուռներ։ 1386 թվականին Լենկթեմուրի բանակի դեմ Շահապոնքի հերոսական դիմադրության մարտերին մասնակցել է այդ ժամանակ բերդում հոգևոր ծառայություն կատարող փիլիսոփա Գրիգոր Տաթևացին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 52 — 804 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
  3. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։