Շալի
Բնակավայր | ||
---|---|---|
Շալի | ||
չեչեներեն՝ Шела | ||
Երկիր | Ռուսաստան | |
Համայնք | Q24636353?[1] | |
Մակերես | 27,02 կմ² | |
ԲԾՄ | 225 մետր | |
Պաշտոնական լեզու | չեչեներեն և ռուսերեն | |
Բնակչություն | ▲57 060 մարդ (2024)[2] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 366300 | |
Պաշտոնական կայք | meriyashali.ru(ռուս.) | |
| ||
Շալի (չեչեներեն՝ Шела), քաղաք Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունում։ Շալիի շրջանի և Շալիի քաղաքային բնակավայր մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Շալիի շրջանի կենտրոնական հատվածում՝ Լեսիստի լեռնազանգվածի ստորոտում՝ նախալեռնային Չեչենական հարթավայրում և տարածվում է Բասս գետի երկու ափերին։ Գտնվում է Արգուն երկաթուղային կայարանից 18 կմ դեպի հարավ և Գրոզնի քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևելք։ Մարզային ավտոճանապարհների հանգույց է։
Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է 27,02 կմ² (2009 թվականի տվյալներով)[3]։
Գերակշռում է բարեխառն-մայրցամաքային կլիման։ Միջին տարեկան տեղումները կազմում են շուրջ 450 մմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերին Շալին եղել է Մեծ Չեչնիայի ամենամեծ աուլներից մեկը։ Իր ռազմավարական դիրքի շնորհիվ այն Կովկասյան պատերազմի ժամանակ ծառայել է որպես հավաքակետ Շամիլի զորքերի համար, որ ուղղվում էին հարձակման ցարական զորքերի վրա։
1944 թվականին՝ չեչենների ու ինգուշների բռնի արտաքսումից և Չեչեա-ինգուշական ԻԽՍՀ-ի լուծարումից հետո, գյուղը վերանվանվել է Մեժդուրեչիե (ռուս.՝ Междуречье)։
Չեչեա-ինգուշական ԻԽՍՀ-ի վերականգնումից հետո՝ 1958 թվականին, բնակավայրին վերադարձվել է իր նախկին անունը՝ Շալի։
1990 թվականին բնակավայրին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։
1994-1996 թվականների ռազմական գործողությունները մեծ վնաս են հասցրել քաղաքին։ Դրանց արդյունքում սպանվել են հարյուրավոր մարդիկ, ինչպես նաև ավերվել են տներ, տուժել են արդյունաբերությունը, տրանսպորտը, կապը, մեքենաշինական համալիրը։
2000 թվականից քաղաքն ակտիվորեն զարգանում է։ Կառուցվում են նոր տներ, սոցիալ-մշակութային և մարզական կառույցներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 1992 | 1996 | 2002 | 2003 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
10 600 | 11 911[4] | 18 636[5] | 21 894[6] | 24 985[7] | 26 800[8] | 24 000[8] | 40 356[9] | 40 400[8] | 42 100[8] | 43 500[8] | 44 300[8] | 44 200[8] | 45 161[10] | 47 708[11] | 47 700[12] | 49 026[13] | 49 967[14] | 50 412[15] | 51 268[16] | 52 234[17] | 53 016[18] | 53 807[19] |
- Ազգային կազմ
Քաղաքի բնակչության ազգային կազմը, ըստ 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների[20]․
Ազգություն | Թվաքանակ, մարդ |
% |
---|---|---|
Չեչեններ | 43 018 | 90,17 % |
Ռուսներ | 2 578 | 5,40 % |
Կումիկներ | 362 | 0,76 % |
Ավարներ | 279 | 0,58 % |
Ղազախներ | 214 | 0,45 % |
Թաբասարաններ | 202 | 0,42 % |
Այլ | 1 015 | 2,13 % |
Չնշված | 40 | 0,08 % |
Ընդհանուր | 47 708 | 100,00 % |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործում են քաղաքային ավտոբուսի վեց երթուղիներ, որ սպասարկում է Չեչավտոտրանս պետական հիմնարկությունը։
Քաղաքի ավտոկայանից պարբերաբար ավտոբուսներ են մեկնում Գրոզնի, Գուդերմես, Արգուն, Ուրուս Մարտան, Խասավյուրտ և Մախաչկալա։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեչենական երկրորդ պատերազմի ընթացքում Շալիում տեղի ունեցած իրադարձություններին է նվիրված Գերման Սադուլաևի «Շալիի ռեյդ» (ռուս.՝ «Шалинский рейд») վեպը։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 185/2016. Северо-Кавказский ФО
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2024 года».
{{cite web}}
: Unknown parameter|laccess-date=
ignored (օգնություն); Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն) - ↑ Генеральный план Шалинского городского поселения. Схема административно-территориальных границ Шали масштаб 1:25000 (с портала ФГИС ТП Министерства экономического развития РФ Արխիվացված 2016-02-02 Wayback Machine)
- ↑ Всесоюзная перепись населения 1959 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу
- ↑ Всесоюзная перепись населения 1970 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населенных пунктов - районных центров по полу.
- ↑ Всесоюзная перепись населения 1979 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров.
- ↑ Всесоюзная перепись населения 1989 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Народная энциклопедия «Мой город». Шали
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Чеченской Республики». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Число городских населенных пунктов Чеченской Республики на 1 января 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года (31 июля 2017)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Том 4 книга 1 "Национальный состав и владение языками, гражданство"; таблица 1 "Национальный состав населения Чечни по городским округам, муниципальным районам, городским населённым пунктам, сельским населённым пунктам с численностью населения 3000 человек и более"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Шали, аул». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- В Чечне прошло торжественное открытие реконструированного города Шали // РИА Новости, 11 мая 2018
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շալի» հոդվածին։ |
|