Jump to content

Չեչենական հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեչենական հարթավայր (չեչեներեն՝ Чечанара, Охьара, ռուս.՝ Чече́нская равнина), հարթավայր Կովկասյան նախալեռների հյուսիսարևելյան մասում, Մեծ Կովկասի լանջին։ Երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ 50 կմ։ Կազմված է կոպիճից և ավազակավից։ Հիմնականում գտնվում Չեչնիայի Հանրապետության, իսկ փոքր մասով՝ Ինգուշիայի կազմում։ Այս տարածաշրջանում գտնվում է Չեչնիայի բնակչության մեծամասնությունը։ Հարթավայրը հյուսիսից փակված է Տերեկի, Սունժայի և Գռոզնու լեռնաշղթաներով, արևմուտքում սահմանակից է Նազրանյան բարձրավանդակին, արևելքում՝ Գուդերմեսյան լեռնաշղթային, հարավում՝ Սև լեռներին։

Չեչենական հարթավայրում են գտնվում Չեչնիայի և Ինգուշիայի խոշորագույն քաղաքները՝ Գռոզնին, Ուռուս Մարտանը, Շալին, Արգունը, Կարաբուլակը։