Սև լեռներ
Սև լեռներ (Չեռնոգորյե, Կարատաու), Սև անտառ, Առաջնային լեռնաշղթա (ռուս. նախահեղ.՝ Черныя Горы, Черныя горы, Черный Лѣсъ), Կովկասի լեռների պատմական անվանումը, օրոնիմն ընդգրկում է Մեծ Կովկաս (լեռնային երկիր՝ Կովկասյան լեռներ, տարածաշրջան՝ Հյուսիսային Կովկաս) համակարգի հյուսիսային լանջի լեռնաշղթաները։ Իրենից ներկայացնում է ընդհատուն լեռնազանգվածներ (կարճ լեռնաշղթաներ), սարահարթ, բլուրների շղթա և առանձին կանգուն գագաթներ, որոնք զուգահեռաբար ձգվում են Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսից, Կուբանի գետաբերանից մինչև Սուլակ գետ (մոտավոր ուղղությունը՝ արևմուտք-հյուսիս-արևմուտք ― արևելք-հարավ-արևելք)։
Գիտական և հրապարակախոսական գրականության մեջ օրոնիմի տարածման սահմանների հստակ պատկերացում չկա։ Ռուսական կայսրության օրոք լեռնագրական դասակարգման մեջ Սև լեռներ ասելով նկատի էր առնվում Մեծ Կովկասի 3 առաջատար լեռնաշղթաները՝ Ժայռային, Արոտային և Անտառապատ։ Խորհրդային ժամանակաշրջանում Սև լեռներին վերագրում էին միայն երկու լեռնագրային միավոր՝ Ժայռային և Արոտային լեռնաշղթաները, իսկ Սև լեռների սահմանագիծը կարճացվում էր դեպի արևմուտք, և հատկապես՝ արևելք։ Խորհրդային և ժամանակակից մի շարք հետազոտողներ Սև լեռներ անվանումը կարող էին օգտագործել ընդհանրապես միայն Անտառապատ լեռնաշղթայի համար (դա հատկապես բնորոշ է Չեչնիայում Սև լեռների հատվածին)։
Այսօր Սև լեռներ պատմական անվանման տեղայնացումն ընդգրկում է մի շարք լեռնաշղթաներ (երբեմն տարբեր հետազոտողներ տերբեր լեռնաշղթաներ են նշում), որոնք ձգվում են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասով, Ադըղեայով, Կարաչայ-Չերքեզիայով, Սևաստոպոլով, Կաբարդա-Բալկարիայով, Հյուսիսային Օսիայով, Ինգուշեթիայով, Չեչնիայով և Դաղստանով։ Սև լեռների սահմանների տարբեր ըմբռնումների պատճառով բազմաթիվ աղբյուրներում կարող են նշվել նրանց տարբեր ձևաչափական բնութագրերը։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սև լեռների գագաթները չեն հասնում ձյան գծի կամ բարձրալեռնային ալպյան մարգագետինների մակարդակին՝ սահմանափակվելով անտառային գոտով։ Հավանաբար, այս անվանումն առաջացել է Սև լեռներին շատ հնուց լայնատերև անտառածածկ գոտու պատճառով․ վերջինս յուրօրինակ սև երանգ էր տալիս լեռներին[~ 1][1][2][3][4]։
«Ռուսական կայսրության աշխարհագրական-վիճակագրական բառարան»-ում (1863-1885) Սև լեռների լեռնաշղթայի համար տրվում է հետևյալ ստուգաբանությունը․ «…и названіе получилъ отъ того, что на всемъ своемъ протяженіи покрытъ густымъ, трудно-доступнымъ лѣсомъ»[5]։ Չեչնիայում Սև լեռների նկարագրությունը և անվանման ծագման նույն տարբերակը (19-րդ դարի 2-րդ կես)․
«Ռուսական կայսրության աշխարհագրական-վիճակագրական բառարան»-ում օրոնիմը երկու բառը նշվում էր երկու մեծատառ տառերով՝ Սև Լեռներ։ Բառարանում նշվել է նաև ևս մեկ անվանում՝ Սև Անտառ (ռուս. նախահեղ.՝ Черный Лѣсъ)[5]։ «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան»-ում (1890-1907) լեռների անվանումը ներկայացվում է այլ կերպ՝ առաջին հատվածը մեծատառով, երկրորդ հատվածը՝ փոքրատառով՝ Սև լեռներ [1][6][7]։ ԲԵՀԲ հանրագիտարանում ռուս աշխարհագրագետ Յ․ Դանիկի «Տերսկի մարզ» հոդվածում Սև լեռները զուգահեռաբար հիշատակվում են Առաջնային լեռնաշղթա անունով[8]։ Երբեմն Սև լեռներ օրոնիմի համար կարող են հանդիպել հոմանիշային Չեռնեգորյե[9] և Կարատաու[10][11] (թյուրք․՝ qara — «սև»[12], տաու [թաու] — «լեռ»[13]) անվանումները։
Սև լեռների անվանումը այդ տարածքում բնակվող ժողովուրդների լեզուներով․ ինգուշների մոտ՝ Արգաշ (ինգուշ.՝ АргIаш ['АР.ʁaʃ] — «ցածրիկ լեռների գոտի»[14][15]), չեչենների մոտ՝ Արժա լամնաշ (չեչեներեն՝ Iаьржа лаьмнаш [ʕærʒa læmnaʃ] — «սև լեռներ»[16])։
Ռուսական կայսրության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական կայսրության ժամանակաշրջանում Սև լեռների հասկացության սահմանները համեմատաբար լայն էին․ անվանումն ընդգրկում էր ժամանակակից անկախ լեռնագրական միավորներ Ժայռոտ, Արոտային և Անտառապատ լեռնաշղթաները (կայսրության ժամանակաշրջանում օրոնիմները չէին օգտագործվում), և, հավանաբար, Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս ընկած բոլոր լեռները, որոնք ձգվում են Կուբանի գետաբերանից մինչև Սուլակ գետ։ Համաձայն «Ռուսական կայսրության աշխարհագրական-վիճակագրական բառարան»-ի՝ Սև լեռները «второстепенный кряжъ, образующiй какъ-бы предгорiе или уступъ Главнаго Кавказ. хр.»[17]։
«Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան»-ում առկա էր «Սև լեռներ» վերնագրով հոդված, որում նշվում էր, որ նրանց ռելիեֆը առավել նկատելի էր Կուբանի շրջանի Բատալպաշինի հատվածում (ժամանակակից Ստավրոպոլի, Կարաչայ-Չերքեզիայի, Կրասնոդարի երկրամասի տարածք) և Տերսկի շրջանում (ժամանակակից Ստավրոպոլի, Կաբարդա-Բալկարիայի, Հյուսիսային Օսիայի, Չեչնիայի, Ինգուշեթիայի և Դաղստանի տարածք)․ հեղինակը ամենաբարձր գագաթները վերագրում է Արդոն գետի ավազանին[7]։ Նույն հանրագիտարանի ռուս աշխարհագրագետ Վ․ Մ․ Մասալսկու «Կովկասյան լեռնաշղթա» հոդվածում ավելի մանրամասն է նկարագրվում Սև լեռների ռելիեֆը․ ասվում է, որ դրանք Գլխավոր լեռնաշղթայից ավելի հյուսիսային կողմից են անցնում՝ մոտավորապես 17-60 վերստ հեռավորության վրա, նշվել են նաև նրանց բարձրագույն գագաթները բարձրությունների հետ միասին՝ Կիոն-խոխ (11 230 ոտնաչափ), Կարգու-խոխ (11 164 ոտնաչափ)։ Հեղինակը բարձրագույն գագաթները վերագրում է Ուրուխ գետի ավազանին[18]։ ԲԵՀԲ-ի Ն․ Յա․ Դանիկի «Տերսկի շրջան» հոդվածում, Կիոն-խոխի և Կարիու-խոխի (Վ․ Մ․ Մասալսկու մոտ՝ Կարգու-խոխ) հետ ավելացվել են նաև Մատ-խոխ (9 855 ոտնաչափ), Սարդարի-խոխ և Բերմատուտ գագաթները[6]։
Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային շրջանում հայտնվում են Մեծ Կովկասի համակարգի առաջնային հյուսիսային լեռնաշղթաների երեք օրոնիմային միավորներ՝ Ժայռային, Անատառապատ և Արոտային լեռնաշղթաներ։ Ինչ-ինչ պատճառներով Սև լեռներ ասելով սկսեցին հասկանալ միայն երկու լեռնաշղթա՝ Արոտային և Անտառապատ։ Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությունը (1926-1947) տեղեկացնում է, որ Սև լեռները «բաղկացած են երկու լեռնաշղթաներից՝ Հարավային (Արոտային)․․․ և Հյուսիսայյին՝ Անատառապատ լեռնաշղթաներից»։ Նշվել են նաև լեռնաշղթաների բարձրագույն կետերը․ Ֆետխուս լեռ (1744 մ, Արոտային լեռնաշղթա) և Լիսայա լեռ (մինչև 1035 մ, Անտառապատ լեռնաշղթա)։ Ինչպես նաև, ՍՄՀ առաջին հրատարակության «Սև լեռներ», անհասկանալի պատճառներով, Սև լեռներ հասկացության համար առանձնացվել է ևս մեկ հոդված Չեչենական ԻՇ-ում, առանց բացատրության, թե դրանք ինչով են տարբերվում Հյուսիսային Կովկասի մյուս Սև լեռներից[19]։
ՍՄՀ-ի երկրորդ հրատարակության մեջ (1950-1958) Սև լեռներ անվանումը նախկինի պես ընդգրկում է Արոտային և Անատառապատ լեռնաշղթաները, միայն Արոտային լեռների համար հայտնվել է նշում այն մասին, որ այն ընդգրկված է մասամբ։ Ինչպես նաև երկրորդ հրատարակության մեջ նշվում էին օրոնիմի արևմտյան և արևելյան սահմանները՝ Մայկոպ քաղաքի միջօրեականից մինչև Արգուն գետի հովիտ։ Հայտնվել են լեռների բարձրության մասին տվյալներ՝ 500-1500 մ, իսկ բարձրագույն կետը, ինչ-ինչ պատճառներով, նշվում է Ջինալ լեռնաշղթան (1542 մ)[20]։ Նույն սահմաններ տալիս է նաև «Համառոտ աշխարհագրական բառարան»-ը (1960-1966)[21]։ ՍՄՀ-ի երրորդ հրատարակության մեջ Սև լեռներ են անվանում նաև Ժայռոտ լեռնաշղթայից հյուսիս ընկած լեռնաշղթաները, սակայն Սև լեռների սահմանները ձևակերպվել են միանգամայն այլ կերպ՝ արևմուտքում այժմ Բելայա գետն է (արևելքում նախկինի պես Արգուն գետը)։ Լեռների բարձրությունը նշվում է մինչև 1500 մետրը[3]։
Փորձելով ինչ-որ կերպ բացատրել օրոնիմների բաժանման արդյունքում ի հայտ եկած շփոթությունը, «Աշխարհագրական հանրագիտարանային բառարան»-ում (1989) ավանդական ձևակերպմանն են ավելացվել տեղեկություններ այն մասին, որ «բազմաթիվ մարգագետիններով շրջաններում Սև լեռներին անվանում են Արոտային լեռնաշղթա[22]։ Մի շարք հեղինակներ Սև լեռներ անվան տակ առհասարակ մատնանշում էին միայն Անտառապատ լեռնաշղթան։ Փաստացի, խորհրդային շրջանում Սև լեռները վերագրում էին Հյուսիսային Կովկասի նախալեռնային գոտուն[23][24]։
Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր օրերում գիտական և հրատարակչական գրականության մեջ, կրկնելով խորհրդային շրջանի հրատարակչությունների օրինակը, հետազոտողները Սև լեռների մեջ են ընդգրկում Արոտային և Անտառապատ լեռնաշղթաները (օրինակ «Մեծ Կովկասի լեռնաշղթաներ և դրանք ազդեցությունը կլիմայի վրա» [2001] աշխատության հեղինակները[4])։ Երբեմն, այնպես, ինչպես խորհրդային որոշ աշխատանքներում, Սև լեռների հասկացության տակ կարելի է հասկանալ միայն Անտառապատ լեռնաշղթան (օրինակ, Զ․ Մ․ Բագալովա)։ Բայց ավելի ու ավելի տեղեկատու հրատարակություններ դադարում են այս հին օրոնիմի հիշատակումն առհասարակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ЭСБЕ Т. XIIIA, 1894, էջ 850-851
- ↑ Рыжиков В. В., Гребенщиков П. А., Зоев С. О., 1971, էջ 10
- ↑ 3,0 3,1 3-е изд. БСЭ Т. 29, 1978, էջ 106
- ↑ 4,0 4,1 Ефремов Ю. В., Ильичёв Ю. Г. и др., 2001, էջ 31
- ↑ 5,0 5,1 Географическо-статистический словарь Российской империи, 1885, էջ 689
- ↑ 6,0 6,1 ЭСБЕ Т. XXXIII, 1901, էջ 83, 86
- ↑ 7,0 7,1 ЭСБЕ Т. XXXVIIIA, 1903, էջ 688
- ↑ ЭСБЕ Т. XXXIII, 1901, էջ 86
- ↑ Агибалова В. В., 1988, էջ 12
- ↑ Кавказский сборник, 1888, էջ 444
- ↑ Терцы, 1888, էջ 126
- ↑ Древнетюркский словарь, 1969, էջ 422
- ↑ Древнетюркский словарь, 1969, էջ 526
- ↑ Ингушско-русский словарь, 2005, էջ 31
- ↑ Ингушско-русский словарь, 2009, էջ 76
- ↑ Ахмадов Ш. Б., 2002, էջ 39
- ↑ Географическо-статистический словарь Российской империи, 1885, էջ 689—690
- ↑ ЭСБЕ Т. XIIIA, 1894, էջ 850—851
- ↑ 1-е изд. БСЭ Т. 61, 1934, էջ 359
- ↑ 2-е изд. БСЭ Т. 47, 1957, էջ 198
- ↑ Краткая географическая энциклопедия Т. 4, 1964, էջ 337
- ↑ Географический энциклопедический словарь, 1989, էջ 524
- ↑ Виноградов В. Б., Зоев С. О. и др., 1969, էջ 10—11
- ↑ Бокова В. Ф., Виноградов В. Б. и др., 1980, էջ 9
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 20-րդ դարի սկզբին Սև լեռների հյուսիսային հատվածին գտնվող անտառները զգալիորեն հատվել էին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Агибалова В. В. На Ассу через Армхи (Туристские маршруты Солнечной долины) / Ред. Т. Ф. Мальчевская. — Грозный: Чечено-Ингушское книжное изд-во, 1988. — 80 с. — 15 000 экз. — ISBN 5-7666-0011-9
- Ахмадов Ш. Б. Чечня и Ингушетия в XVIII — начале XIX века. (Очерки социально-экономического развития и общественно-политического устройства Чечни и Ингушетии в XVIII — начале XIX века). Монография / Научн. ред. А. Д. Яндаров, рецензент М. М. Ибрагимов. — Академия наук Чеченской Республики. Чеченский государственный университет. НИИ гуманитарных наук Чеченской Республики. — Элиста: АПП «Джангар», 2002. — 528 с. — ISBN 5-94587-072-3
- Бокова В. Ф., Виноградов В. Б., Зоев С. О., Пономарёва И. З., Рашкевич Н. А., Рыжиков В. В., Сагайдачный Ю. М., Смирнова М. Н., Щербаков Н. Г. Физико- и экономико-географический очерк // По Чечено-Ингушетии (путеводитель) / Под общ. ред. В. В. Рыжикова. — Издание 2-е. — Грозный: Чечено-Ингушское книжное изд-во, 1980. — 176 с. — 15 000 экз.
- Виноградов В. Б., Зоев С. О., Пономарёва И. З., Рашкевич Н. А., Рыжиков В. В., Сагайдачный Ю. М., Смирнова М. Н., Щербаков Н. Г. Краткий физико- и экономико-географический очерк // По Чечено-Ингушетии (путеводитель) / Под общ. ред. В. В. Рыжикова. — Издание 1-е. — Грозный: Чечено-Ингушское книжное изд-во, 1969. — 268 с. — 15 000 экз.