Jump to content

Արգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգուն
Բնութագիր
Երկարություն148 կմ
Ավազանի մակերես3390 կմ²
Ջրի ծախս45,6 մ³/վ
Գետաբերանի տեղակայումSunzha?
Կոորդինատներ
Հոսող հոսքերՇաթիլի, Մեշեխի, Andaki?, Geshichu?, Q4152452?, Dzumserk?, Kerigo?, Syuzhi?, Sharo-Argun?, Kheldikhoyerk?, Bastykhi?, Goychu?, Mulkaneka? և Tumsoy-Erk?
ԵրկրամասՄցխեթ-Մթիանեթ և Չեչնիա
ՋրահավաքԹերեք գետի ավազան

Արգուն (չեչեներեն՝ Чӏаьнтий-Орг, վրաց.՝ არღუნი), գետ Հյուսիսային Կովկասում՝ Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում, Սունժայի (Թերեք գետի ավազան) աջ վտակը[1]։

Գետանվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգուն (չեչեներեն՝ Орга) չեչեներեն նշանակում է նեղ խոր կիրճ, խոռոչ («ark, arg» լեռնային չեչեներեն նշանակում է «գետ»)։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի երկարությունը 148 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 3390 կմ²[2]։ Միջին թեքությունը 17,63 մ/կմ է։ Ջրի միջին ծախսը 45,6 մ³/վ է։ Սնուցումը խառն է։ Արգունը ամբողջապես չի սառցակալում։

Սկիզբ է առնում Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային լանջերի սառցադաշտերից։ Վերին հոսանքներում՝ մինչև Շարոարգուն գետին միախառնվելը, պատմականորեն կոչվում է Չանթի Արգուն։

Ապա մինչև հարթավայր հասնելը (այսպես կոչված «Արգունյան դարպասներ» (Կողմնային կովկասյան լեռնաշղթա)) գետը հոսում է լեռնիայի Չեչնիայի Արգունյան կիրճով, որը գետի վտակների մոտ գրեթե անտառապատ չէ, իսկ ցածում գրեթե ամբողջապես պատված է անտառներով[3]։ Իր մեջ ընդունում է բազմաթիվ լեռնային վտակներ, որոնցից ամենամեծը՝ Շարոարգուն գետը միանում է Արգունին անմիջապես «դարպասների» մոտ։ Արգունի և նրա վտակների ավազանի լեռնային մասը լեռնային Չեչնիայի արևմտյան մասն է կազմում՝ Իտում-Կալինսկի և Շատոյսկի շրջաններ։ Այս շրջանի համարվում է չեչենների առաջին բնակավայրերից մեկը և բնութագրվում է հնագույն բազմաթիվ աուլների ավերակներով՝ ավանդական աշտարակային տիպի կառույցներով։

Հարթավայր հասնելուց հետո Արգունը մինչև Սունժու թափվելը հոսում է Չեչնիայի Գրոզնենսկի և Շալինսկի շրջանների միջև։

Գետի ստորիան հոսանքում է գտնվում Արգուն քաղաքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Аргун». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 Государственный водный реестр (2009-03-29). «Река Аргун (Чанты-Аргун, Аргун)». textual.ru (ռուսերեն). Минприроды России. Արխիվացված օրիգինալից 2009-03-29-ին. Վերցված է 2018-12-20-ին.
  3. «Чанты-Аргун». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգուն» հոդվածին։