Նևենկա Պետրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նևենկա Պետրիչ
Nevenka Petrić.jpg
Ծնվել է մարտի 11, 1927(1927-03-11)
Ծննդավայր Մասլովարե, Kotor Varoš Municipality, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Մահացել է դեկտեմբերի 27, 2015(2015-12-27) (88 տարեկանում)
Մահվան վայր Բելգրադ, Սերբիա
Քաղաքացիություն Flag of Serbia.svg Սերբիա
Ազգություն սերբ
Կրթություն Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Սարաևոյի համալսարան
Մասնագիտություն բանաստեղծ, գրող և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Commemorative Medal of the Partisans of 1941
Nevenka Petrić Վիքիպահեստում

Նևենկա Պետրիչ (սերբ.՝ Nevenka Petrić, մարտի 11, 1927(1927-03-11), Մասլովարե, Kotor Varoš Municipality, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա - դեկտեմբերի 27, 2015(2015-12-27), Բելգրադ, Սերբիա), սերբ գրող, բանաստեղծ, մանկավարժ, ընտանիքի պլանավորման և գենդերային հարաբերությունների բնագավառի փորձագետ։ Հարավսլավիայի պարտիզաններին միացել է 14 տարեկան հասակում։ Եղել է երիտասարդ առաջնորդ, ապա հարավսլավական տեղական ինքնակառավարման մարմնի առողջապահության և սոցիալական քաղաքականության հարցերի ղեկավար։ Եղել է Հարավսլավիայի կանանց համագումնարի անդամ, 1961-1969 թվականներին՝ Հարավսլավիայի կանանց սոցիալական գործունեության համաժողովի գլխավոր քարտուղար, 1968-1976 թվականներին՝ Հարավսլավիայի ընտանեկան պլանավորման խորհրդի նախագահ։ Որպես եվրոպական ներկայացուցիչ հանդես է եկել Ծնողների ֆեդերացիայի միջազգային պլանավորման կենտրոնական խորհրդում, եղել է այդ մարմնի եվրոպական հանձնաժողովի կրթության բաժնի նախագահը։ Պետրիչն աջակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտական ծրագրերի գործունեությանը, ինչպես նաև ղեկավարել է ՄԱԿ-ի զարգացող երկրներում գենդերային հարաբերությունների և ծնողական հարցերի դասընթացները։ Գրել է և հրատարակել է ընտանիքի պլանավորման և գենդերային հարաբերությունների մասին գրքեր, ինչպես նաև հրատարակել է 4 բանաստեղծական ժողովածուներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևենկայի մայրը՝ Նատալյա Պետրիչը, մանկավարժ, ազատագրության պատերազմի մասնակից 1941 թվականից
Նևենկայի հայրը՝ Վասո Պետրիչը, վաճառական, Մասլովարեի ղեկավար, տեղական ապստամբության կազմակերպիչ

Նևենկա Պետրիչը ծնվել է 1927 թվականի մարտի 11-ին Մասլովարեում (Կոտոր Վարոշ)։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո հաճախել է Բանյա Լուկայի աղջիկների քաղաքացիական դպրոց, սակայն 1941 թվականի ապրիլի 6-ի ներխուժմամբ Հարավսլավիայի բոլոր դպրոցները դադարեցին գործել մինչև 1945 թվականի ազատագրումը։ Նևենկայի կրթությունն ընդհատվեց։ 1941 թվականին ամբողջ ընտանիքը միացավ պարտիզաններին, այդ թվում և 14-ամյա Նևենկան։

1941-1945 թթ. ազատագրման պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի ազատագրական պատերազմի ժամանակ (1941-1945) Նևենկա Պետրիչը մարտնչել է գերմանացի զավթիչների դեմ, դարձել է իր զորքերի, գումարտակի, միավորի, իսկ ավելի ուշ՝ Բանյա Լուկայի, այնուհետև՝ ամբողջ կենտրոնական Բոսնիայի երիտասարդ առաջնորդ։ Ակտիվորեն զբաղվել է ազատ և գրավյալ տարածքներում, բանակում և քաղաքացիական շարքերում հակաֆաշիստական երիտասարդական կազմակերպություններ ստեղծելու գործով։ Ի սկզբանե եղել են երկու երիտասարդական միավորումներ՝ Բանյա Լուկայում և Պրնյավորում, այնուհետև նոր միավորումներ են ստեղծվել կենտրոնական Բոսնիա-Վլաշիցում, Տրավնիկում, Դոբոյում, Ուզլոմակում, Դերվենտայում, Տեշանյում, այնուհետև ձևավորվեցին Բոսնիայի 14-րդ, 18-րդ և 19-րդ բրիգադները։ Պատերազմական տարիների գործունեության համար արժանացել է մեդալների ու մրցանակների։

Նևենկա Պետրիչ, 1945

Հարավսլավիայի երիտասարդ կոմունիստների լիգայի Բանյա Լուկայի տարածաշրջանային առաջին կոնֆերանսի ժամանակ Նևենկան ընտրվել է USAOJ (Հարավսլավիայի երիտասարդական հակա-ֆաշիստական միացյալ դաշինք) առաջին նախագահը։ 1944 թվականի սեպտեմբերին Տեսլիչում կայացած Կենտրոնական Բոսնիայի երիտասարդական տարածաշրջանային կոնֆերանսում ընտրվել է երիտասարդության նախագահ (USAOJ) Կենտրոնական Բոսնիայի տարածաշրջանի համար։ Այս ներգրավածությունը հիմք դրեց Նևենկայի քաղաքական գործունեությանը։ 1944 թվականի մայիսի 2-4-ին Դրվարում կազմակերպել է USAOJ երկրորդ կոնգրեսը։

Նևենկան աշխատավայրում, 1970

Ազատագրումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Հարավսլավիայի ազատագրումից հետո Նևենկան անմիջապես աշխատանքի է նշանակվել ազատագրված Բանյա Լուկա քաղաքում։ 1945 թվականի ապրիլի 22-ին նշանակվել է Բանյա Լուկայի երիտասարդության նախագահ, այնուհետև ընտրվել է Բանյա Լուկայի տարածաշրջանային խորհրդի USAOJ նախագահ, 1949 թվականին նշանակվել է կազմակերպչական քարտուղար, 1950 թվականից հետո՝ երիտասարդական տարածաշրջանային խորհրդի նախագահ։ ՄԻաժամանակ, 1951–1954 թվականներին սովորել է Բելգրադի բարձրագույն քաղաքական դպրոցում։ 1954 թվականին վերադարձել է Բանյա Լուկա և նշանակվել Բանյա Լուկայի քաղաքային խորհրդի Առողջապահության և սոցիալական հարցերով պաշտոնյա, 1956 թվականին նույն պաշտոնն զբաղեցրել է Ստարի Գրադում։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրիչը եղել է Սերբիայի գրողների ընկերության անդամ, Հարավսլավիայի գրողների ընկերության փոխնախագահ։ Եղել է նաև հանրապետական SUBNOR (1941–1945 թվականների ազատագրական պայքարի մարտնչողների միություն) միջազգային համագործակցության կոմիտեի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951–1954 թվականներին սովորել է Բելգրադի բարձրագույն քաղաքական դպրոց
  • 1963 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը
  • 1987 թվականին Սարաևոյի համալսարանից ստացել է դոկտորի կոչում (թեզի թեման՝ մարդու ազատություն, ծնունդ և ինքնակառավարում)

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևենկա Պետրիչը 4 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է՝

  • «Աչքերովս փնտրեցի լույսի մի շող»(1993), 57 էջ[1]
  • «Մակագրություններ քամուն» (1994), 65 էջ[2]
  • «Գարնանային ակորդներ» (1994), 79 էջ[3]
  • «Շաղի մի կաթիլ ծաղկի վրա» (1996)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nevenka Petrić (1993)։ I Searched for a Ray of Light with My Eyes։ Belgrade։ ISBN 86-7943-047-1 
  2. Nevenka Petrić (1994)։ Inscription in the Wind։ Belgrade։ ISBN 86-901421-2-6 
  3. Nevenka Petrić (1994)։ Spring Accords։ Belgrade 
  4. Nevenka Petrić (1996)։ Drop of Dew on a Flower։ DIK Književne novine—ENCIKLOPEDIJA, Belgrade, Kneza Miloša 82.։ ISBN 86-7943-047-1 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]