Նուցա Բուզալաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուցա Բուզալաձե
Բնօրինակ անունվրաց.՝ ნუცა ბუზალაძე
Ծնվել էհունվարի 28, 1997(1997-01-28) (27 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Երկիր Վրաստան
Մասնագիտություներգչուհի

Նուցա Բուզալաձե (վրաց.՝ ნუცა ბუზალაძე, հունվարի 28, 1997(1997-01-28), Թբիլիսի, Վրաստան), վրացի երգիչ-երգահան։ Ներկայացնելու է Վրաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։

Վաղ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուզալաձեն ծնվել է Թբիլիսիում[1] բայց մեծացել է Թուրքիայում[2]։ 5 տարեկանից հանդես է եկել մանկական խմբի կազմում, իսկ հետագայում եղել է մեկ այլ անսամբլի գլխավոր վոկալիստ և կիթառահար։ Սկսել է դաշնամուրի դասեր հաճախել 8 տարեկանից[3]։

Բուզալաձեն ապրել է Լոս Անջելեսում, որտեղ երաժշտական փորձ է ձեռք բերել, ինչպես նաև Դուբայում, որը 2024 թվականի դրությամբ նրա մշտական բնակության վայրն է[1][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուզալաձեն որպես մենակատար իր կարիերան սկսել է 2011 թվականին, երբ մասնակցել է Georgia's Got Talent-ին։ 2014 թվականին գրավել է միջազգային ուշադրությունը՝ ներկայացնելով Վրաստանը Լատվիայի Յուրմալայում անցկացված New Wave երաժշտական փառատոնում, որտեղ հաղթել է։ Հետագա տարիներին մասնակցել է The Voice of Turkey և Two Stars Georgia մրցույթներին, ինչպես նաև Your Face Sounds Familiar և Dancing with the Stars մրցույթների վրացական տարբերակներում։ Համագործակցել է թուրք երգչուհի Հադիսեի հետ, որը նաև հանդես է եկել որպես նրա մարզիչ The Voice of Turkey-ում[1][5]։

2017 թվականին Բուզալաձեն թողարկել է «White Horses Run» երգը, որով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի Վրաստանի ազգային ընտրությունում[6]։ 2019 թվականին Բուզալաձեն թողարկել է իր դեբյուտային «Nutsa22» ալբոմը, որը պարունակում է վրացական երգերի շապիկներ և օրիգինալ անգլերեն ստեղծագործություններ. դրան հաջորդել է նրա «Gelodebi» բեկումնային հիթը[4]։ Կարճ ժամանակ անց Ռուսաստանում թողարկել է իր հաջորդ սինգլը։

2020 և 2021 թվականներին մասնակցել է All Together Now Russia-ին[1]։ Ելույթ է ունեցել Դուբայի «Համաշխաևհային ցուցահանդես 2020»-ում, ինչպես նաև Դուբայի ազգային թատրոնում և Դուբայի օպերայում[1][4]։ Ալբանիայի Kënga Magjike 2021 երգի մրցույթում մասնակցել է «Միջազգային արտիստներ» անվանակարգում, որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Մասնակցել է American Idol-ի 2023 թվականի թողարկմանը՝ եզրափակելով լավագույն 12-ը[4][5]։

2024 թվականի հունվարի 12-ին հայտարարվել է որ Նուցան ներկայացնելու է Վրաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Մանրամասներ
Nutsa22
  • Հրապարակվել է՝ 2019 թվականի մայիսի 1[7]
  • Ձևաչափ՝ Digital download, streaming

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Ալբոմ
«White Horses Run» 2017 Nutsa22
«Nu mousmen» 2019 Ոչ ալբոմային
«Ertad gvinda»
«Gelodebi»
«Guls rom ukvarde»
«Tetri ghame» 2020
«Gatendes» 2021
«Net»
«We Are One»
«Sul es aris»
«You Broke My Heart»
«Let U Go» 2022
«Alive» 2023
«L.O.V.E»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «About». nutsaofficial.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  2. Makhija, Sukriti (2023 թ․ փետրվարի 26). «Which singing competitions has Nutsa participated in? Meet the American Idol 2023 contestant». Sportskeeda (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  3. «ნუცა ბუზალაძე საქართველოს 2024 წლის ევროვიზიის სიმღერის კონკურსზე წარადგენს» [Nutsa Buzaladze will represent Georgia at the Eurovision Song Contest 2024]. 1TV (վրացերեն). Georgian Public Broadcaster. 2024 թ․ հունվարի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «International Idol Nutsa Buzaladze to represent Georgia». Eurovision.tv (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  5. 5,0 5,1 Trasatti, Ruben (2024 թ․ հունվարի 12). «Eurovision 2024: per la Georgia Nutsa Buzaladze da American Idol» [Eurovision 2024: Nutsa Buzaladze from American Idol for Georgia]. Eurofestival News (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  6. «Georgian Selection 2017». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
  7. «Nutsa 22 - EP by Nutsa Buzaladze». Spotify. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]