Նուրիե Ուլվիե Մևլան Ջիվելեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուրիե Ուլվիե Մևլան Ջիվելեք
Ulviye Mevlan Civelek.jpg
Ծնվել է1893
ԾննդավայրHacıvelioba, Gönen, Բալըքեսիր, Թուրքիա
Մահացել էապրիլի 9, 1964(1964-04-09)[1]
Մահվան վայրKırıkhan, Հաթայ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունլրագրող, women's rights activist և սուֆրաժիստուհի

Նուրիե Ուլվիե Մևլան Ջիվելեք (թուրք.՝ Nuriye Ulviye Mevlan Civelek, 1893, Hacıvelioba, Gönen, Բալըքեսիր, Թուրքիա - ապրիլի 9, 1964(1964-04-09)[1], Kırıkhan, Հաթայ, Թուրքիա), կանանց իրավունքների թուրք պաշտպան, սուֆրաժիստ, լրագրող և Թուրքիայում ֆեմինիստական առաջին ամսագրի ու մուսուլման կանանց իրավունքների կազմակերպության հիմնադիր: Ամսագիրն առաջին անգամ հրապարակել է մուսուլման կնոջ լուսանկար:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրիե Ուլվիե Եդիչը ծնվել է 1893 թվականին Սաֆիե Հանըմի և Մահմուդ Եդիչի ընտանիքում, հավանաբար` Հաջիվելիոբ բնակավայրում (Գյոնեն, Օսմանյան կայսրություն): Ըստ այլ տեղեկությունների, նրա ծննդավայրն եղել է Սիրիան, երրորդ տարբերակի համաձայն` Կենտրոնական Թուրքիայի Գյորեմը: Նրա հայրը գյուղատնտես էր: Նա չերքեզական ծագում ուներ և ստիպված էր լքել Հյուսիսային Կովկասը Ռուսական կայսրության կողմից դրա նվաճման պատճառով[2]: Ֆինանսական խնդիրների պատճառով ընտանիքն աղքատության մեջ է ապրել և ստիպված է եղել իր աղջկան վեց տարեկանում[3] ուղարկել Յըլդըզ[4]: Այնտեղ նա մեծացել ու դաստիարակվել է պալատական ու կրոնական կանոններով ու վարքագծով: Ըստ այդ ժամանակվա ավանդույթների` ամուսնացել է 13 տարեկանում, 1906 թվականին[4]: Նրա ամուսինը, Հուլուսի բեյը, եղել է սուլթանի խորթ եղբայրն ու ամուսնությունից շատ չանցած մահացել է[2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամուսնուց ժառանգած գումարով նա 1913 թվականի ապրիլի 4-ին հիմնում է «Կնոջ աշխարհ» ամսագիրը (թուրք.՝ Kadınlar Dünyası)` օգտագործելով Նուրիե Ուլվիե անունը: Նույն թվականի մայիսի 28-ին նա հիմնում է Կանանց իրավունքների պաշտպանության օսմանյան կազմակերպությունը (թուրք.՝ Osmanlı Müdâfaa-i Hukuk-ı Nisvan Cemiyeti)` նպատակ ունենալով բարելավել կանանց կրթության մակարդակն ու աշխատունակությունը, ինչպես նաև` դրես կոդի վերաբերյալ բարեփոխում անցկացնել[5]: Չնայած կազմակերպությունը նախ և առաջ մուսուլման կանանց համար էր, դրա անդամներ էին նաև էթնիկ փոքրամասնություններ և եվրոպացի լրագրողներ[6]: Ի սկզբանե ամսագիրն ամենօրյա էր: Հարյուրերորդ թողարկումից հետո այն սկսում է լույս տեսնել ամեն շաբաթ[2], իսկ 108-րդ թողարկումից հետո (հավանաբար` 1913 թվականի սեպտեմբերի 7-ին) Նուրիե Ուլվիեն սկսել է իր հոդվածներն ստորագրել որպես Ուլվիե Մևլան` վերցնելով երկորրդ ամուսնու` լրագրող և քաղաքագետ[5] Ռիֆատ Մևլանի ազգանունը[5]: Թերթի աշխատակազմում չի եղել որևէ տղամարդ հեղինակ, այդպիսով Մևլանն արձագանքել է այն իրողությանը, որ տղամարդիկ թույլ չէին տալիս կանանց մասնակցել հասարակական կյանքին[6]: Իր հոդվածներում Մևլանը հստակ պահանջներ է ներկայացրել` ներառյալ կանանց` բարձրագույն կրթության իրավունքը, կանանց ու տղամարդկանց աշխատանքի հավասար վարձատրությունը, կանանց` բարձր պաշտոններ ստանալու հնարավորությունը, ինչպես նաև պնդում էր, որ կանանց կենսապայմանների բարելավումը կբերի ընդհանուր կենսամակարդակի բարելավմանը[5]: Նա նաև արտահայտվում էր հիջաբի փոխարեն գլխաշոր կրելու օգտին, խոսում էր ամուսնության մեջ երկու սեռերի հավասար իրավունքների մասին և դեմ էր արտահայտվում ամուսնությունների միջնորդության վերաբերյալ[7]: Իրենց արշավների արդյուքնում թուրք կանայք հաջողությունների են հասել. 1913 թվականին յոթ կանանց աշխատանքի են ընդունվում հեռախոսային ընկերությունում, իսկ 1914 թվականին Ինաս Դարյուլֆյունունուն[5] Ստամբուլում կանանց համար կազմակերպել է գրականության ու գիտության ոլորտի դասընթացներ[8]: 1913-1914 թվականներին թողարկվել է «Կանանց աշխարհի» ֆրանսերեն տարբերակը, ինչն ուղղված էր եվրոպացի ֆեմինիստուհիների ու կազմակերպության անդամների միջև երկխոսության ընդլայնմանը[6]: Մևլանը ղեկավարել է «Կանացի աշխարհը» մինչև 1921 թվականը[5]: Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ նրա ամուսինը, ով քրդական անկախության կողմնակից էր[9], մտել է Թուրքիայի համար անցանկալի 150 մարդկանց ցանկի մեջ և աքսորվել է երկրից մինչև 1923 թվականը, պատերազմի ավարտը[3][4]: 1927 թվականին Մևլանը բաժանվել է նրանից և սկսել է ղեկավարել ուսանողների տուն-ինտերնատ: 1931 թվականին ամուսնացել է բժիշկ-ուսանող Ալի Մուհարրեմ Ջիվելեքի հետ, ով նրա հետ է ապրել բժշկական ֆակուլտետում ուսանելու տարիներին[10]: Նրա ուսման ավարտին ամուսինները թողել են Ստամբուլն ու տեղափոխվել են Կիրիկհան[4]: Ջիվելեքը մահացել է 1964 թվականի ապրիլի 9-ին, Կիրիկհանում և թաղված է Արսի գերեզմանատանը[5]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մահից հետո, 1967 թվականին, ամուսինը հիմնել է նրա անունը կրող հանրային գրադարան: 2004 թվականին գրադարանը պահում էր ավելի քան 9.000 գիրք[11]: Կիրիկհանում նրա անունն է կրում փողոցներից մեկը[3], իսկ այն գերեզմանատանը, որտեղ թաղված է Ջիվելեքը, ամուսինը նրա հիշատակին շատրվան է տեղադրել: 1967 թվականին այդ գերեզմանատանը Թուրքական կանանց խորհուրդը(թուրք.՝ Türkiye Kadınlar Konseyi) տեղադրել է նրա հիշատակի ցուցատախտակ[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]