Նուտալիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նուտալիոզ, միասմբակավորների (առավելապես ձիերի) պրուոոզոային հիվանդություն։ Հարուցիչը միաբջիջ նուտալիա (լատին․՝ Nuttalliaegui) մակաբույծն է։ Հանդիպում է Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի շատ երկրներում, ԱՄՆ-ում՝ հարավային և արևելյան գոտիներում, Ռուսաստանի կենտրոնական մարզերում։ Վարակը փոխանցում են տզերը։ Նուտալիոզն արձանագրվում է ավելի հաճախ գարնանը և ամռանը։

  • Ախտանշաններն են՝ մարմնի ջերմության բարձրացում (մինչև 41,5°), ախորժակի անկում, պուլսի և շնչառության արագացում, աչքի լորձաթաղանթների դեղնություն, էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակության կտրուկ նվազում, ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարում, վերջավորությունների այտուց։
  • Բուժումը․ արդյունավետ է հատուկ պատրաստուկների (ֆլավակրիդին, հեմոսպորիդին, ազիդին) կիրառումը։
  • Կանխարգելումը․ կենդանիների հակատզային մշակում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 406