Նուպար Թերզյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() թուրքերեն՝ Nubar Terziyan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1909 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 14, 1994 (84 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Բալըքլի հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Նուպար Թերզյան (մարտի 16, 1909, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1994, Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և կինոյի հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն է ստացել Բաքըրքոյ Բեզեզյանի անվան միջնակարգ դպրոցում։ Բեմ է բարձրացել պատանի տարիներից։ Միառժամանակ տարբեր խմբերում խաղալուց հետո, 1926 թ. միացել է «Երիտասարդաց թատերախմբին»։ Հայկական ներկայացումների արգելքից հետո խաղացել է թուրքական խմբերում։ 1949 թվականին նա սկսեց նկարահանվել ֆիլմերում՝ խաղալով Հուսեյն Ռահմի Գյուրփինարի «Էֆսունկու Բաբա» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում[1]։ Նկարահանվել է ավելի քան 400 ֆիլմերում[2]։
Գլխավոր դերերից են Սալոմոն (Ա. Դյումաի (որդու) «Քին»), Պոլոնիուս («Համլետ»), Սաղաթել (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»), դոկտ. Շավարշ («Չարշլը Արթին աղա»), Ճգնավոր (Լ. Շանթի «Հին աստվածներ»)[3][4]։
1985 թվականին Ժամանակ օրաթերթում հրատարակվել է Նուպար Թերզյանի «Ինչ էի, ինչ դարձա» (թուրքերեն՝ Ne İdim, Ne Oldum) կենսագրականը[5], ինչը վերահրատարակվել է առանձին գրքով 1995 թվականին՝ դերասանի մահից հետո[6][7]։
Մահացել է 1994 թվականի հունվարի 14-ին, աղված է հայկական Շիշլի գերեզմանատանը[8]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի Բույուկդերե թաղամասի փողոցներից մեկը կոչվել է Նուբար Թերզյանի անունով[6]։
Նուբար Թերզիյանը հիշատակվել է հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքսուի «Ծովաստղ» (թուրքերեն՝ Deniz Yıldızı) ալբոմի «Կոտրված վալս» (թուրքերեն՝ Kırık Vals) երգում[9][10][11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 թվականին արժանացել է Թուրք կինոգործիչների միության մեդալի,
- 1993 թվականին Անկարայի կինոփառատոնի «Էմեկ» մրցանակի[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Magician (1950) - IMDb». Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Nubar Terziyan». IMDb. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 360.
- ↑ 4,0 4,1 «Yeşilçam'ın tonton babası: Nubar Terziyan». Ankara Masası (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Nubar Terziyan 6-7 Eylül'ü anlatıyor». Agos (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին. (թուրքերեն)
- ↑ 6,0 6,1 «Nubar Terziyan'ın adı doğduğu sokağa verilecek». Agos (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին. (թուրքերեն)
- ↑ "Ne İdim Ne Oldum", Nubar Terziyan, İletişim Yayınları Anı Dizisi, İstanbul, 1995. ISBN 975-470-486-4 (թուրքերեն)
- ↑ «Burials at Şişli Armenian Cemetery - FamousFix.com list». FamousFix.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին. (թուրքերեն)
- ↑ «Sezen Aksu - Kirik Vals Lyrics». Music Lyrics Site. Lyricsone. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «9 Cümlede Yeşilçam'ın Tonton Dedesi Nubar Terziyan». Onedio (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Ստամբուլում փողոց է անվանակոչվելու հայ դերասանի անունով
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուպար Թերզյան» հոդվածին։ |
|