Նոր տարին Դանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր տարին Դանիայում, սկսվում է հունվարի 1-ին, պաշտոնական տոն է։ Դանիայում Ամանորի տոնակատարության ժամանակ, որը սկսվում է թագուհի Մարգարետ IIամանորյա ուղերձով ժողովրդին և ավարտվում Կոպենհագենի քաղաքապետարանի ամանորյա ժամացույցի ղողանջներով[1], կան մի քանի յուրօրինակ սովորույթներ։ Ի տարբերություն Սուրբ ծննդի, դանիացիները Ամանորը ընտանեկան տոն չեն համարում և հաճախ են նշում ընկերական շրջապատում։ Ամանորին ընդունված է տոնական հագնվել նույնիսկ տանը, ողջունելի են նաև կատակային գլխարկներն ու շաղաթղթիկները (կոնֆետի)[2]։

Ամանորյա շնորհավորանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիայի թագուհին ամեն տարի դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին ուղիղ եթերում ամանորյա ուղերձ է հղում ազգին․ դա ավանդույթ է, որը Դանիայում պահպանվել է 1880-ական թվականներից։ Միապետի ամանորյա ելույթն արտացոլում է ազգի միասնությունը և առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել նացիստական օկուպացիայի ժամանակ՝ ընկալվելով որպես գերմանական զորքերին դիմակայելու կոչ։ Մարգարետ II-ն ավանդաբար ամփոփում է տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունները՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային, միշտ երախտագիտություն է հայտնում փոքրամասնություններին՝ Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների բնակիչներին, և իր ելույթը մշտապես ավարտում է «Աստված օրհնի Դանիան» բառերով։ Այնուամենայնիվ, Դանիայի թագուհին ձևականորեն չի վերաբերվում իր ամանորյա ուղերձին և երբեմն օգտագործում է այն իր հպատակներին խրատելու համար՝ մոտենալով իր քաղաքական լիազորությունների սահմաններին։ 1984 թվականի ամանորյա ուղերձում Մարգարետ II-րդը, որը միշտ հանդես է եկել երկրի բաց լինելու և այլ մշակույթների նկատմամբ հանդուրժողականության օգտին, զգուշորեն կշտամբել է դանիացիներին երկիր ժամանող այլազգի աշխատողների մասին հեգնական արտահայտություններ անելու և նրանց ծաղրելու համար[3][4]՝ օգտագործելով «մենք» դերանունը։ Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում, թե տարվա որ իրադարձությունները կնշի թագուհին իր ուղերձում։ Թագուհին դանդաղ է կարդում է ժողովրդին ուղղված ինքնուրույն պատրաստած ուղերձը, որպեսզի բոլորը հասկանան իրեն, բայց երբեմն լեզուն սայթաքում է[5][6]։ Ենթականերից մեկը կանգնած հարգանքով լսում է թագուհու խոսքը[7][8], ինչ-որ մեկը զվարճանում է՝ բաժակ բարձրացնելով թագուհու յուրաքանչյուր «սայթաքման» համար[9]։

Տոնական ընթրիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհու ամանորյա ուղերձից հետո դանիացիները նստում են տոնական սեղանի շուրջ, որը, որպես կանոն, ավելի համեստ է, քան սուրբծննդյան սեղանը, բայց պետք է ներառի առնվազն երեք ճաշատեսակ[10]։ Դանիական ավանդական ամանորյա ուտեստը խաշած ձողաձուկ է՝ տնական մանանեխի սոուսով[7], որին կարող է հաջորդել, օրինակ, կալեով (գանգուր կաղամբ) տապակած խոզի միս[11]։ Նոր տարվա գալուց հետո շամպայնի հետ մատուցվում է ավանդական կոնաձև մարցիպանե կրանսեկագե տորթ, որը խորհրդանշում է առատության եղջյուրը և երջանկություն ու բարգավաճում է բերում նոր տարում, այն հաճախ զարդարում են դանիական փոքրիկ դրոշներով[8]։

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի կեսգիշերին սպասելիս դանիացիները դուրս են գալիս փողոց կատակներ անելու. նրանք տոնածառ են բարձրացնում դրոշակաձողի վրա, շաղաթղթիկներ (կոնֆետի) են գցում հարևանների միջանցքում կամ պայթեցնում են այն ցրվածների փոստարկղերը, ովքեր նախապես պատից չեն հանել Նոր տարվա շեմին[10]։ Ամանորյա ղողանջներից քիչ առաջ Դանիայի հանրային հեռարձակող DR-ը, հետևելով 1980 թվականին սկիզբ առած ավանդույթին, ցուցադրում է Norddeutscher Rundfunk-ի թողարկած «Ընթրիք մեկի համար» (անգլ.՝ Dinner For One) 18-րոպեանոց սև-սպիտակ անգլերեն սքեթչը, որը Դանիայում հայտնի է «90-ամյա հոբելյան» անունով[2]։ Սքեթչի հիմնական արտահայտությունն է «ինչպես անցյալ տարի», և երբ 1985 թվականին ֆիլմը ինչ-ինչ պատճառներով չեղարկվել է, դանիացիները դանիական հեռուստատեսությունը հեղեղել են բողոքներով, քանի որ ցանկացել են, որ լինի «ինչպես անցյալ տարի»[7][11]։

Կոպենհագենի բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը Ամանորը դիմավորում են Կոպենհագենի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող հրապարակում, տանը մնացածները հեռուստացույցով դիտում են ամանորյա զանգերի հեռարձակումը։ Սովորույթի համաձայն՝ Նոր տարին ուրախությամբ ցատկելու համար դանիացիները զանգերի առաջին զանգով մեկ բաժակ շամպայնով և մի բաժին կրանսեկագով[10] բարձրանում են սեղանի, աթոռի կամ բազմոցի վրա, որպեսզի կեսգիշերին ցատկեն հատակին[2]։ Այնուհետև ավանդույթը կոչ է անում երգել «Vær Velkommen Herrens År» հին երգը, այնուհետև Դանիայի ազգային օրհներգերը՝ «Der er et yndigt land» (Դանիայի օրհներգ) և «Kong Christian stod ved højen mast»:

Հրավառություն և ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարանի հրապարակում և Նորեբրոյի թագուհի Լուիզայի կամրջի վրա հրավառություններ են իրականացվում ողջ ուժգնությմբ[7]։ Դանիացիները սիրում են հրավառություն[8], երկրում ընդունված է Ամանորի գիշերը կրել ճայթրուկներից և հրավառությունից պաշտպանիչ ակնոցներ, դրանք թույլատրվում են գործարկել դեկտեմբերի 27-ից հունվարի 1-ը[12]։ Կոպենհագենում ամանորյա մեծ հրավառությունը տեղի է ունենում Տիվոլի այգում։ Դանիայում տարօրինակ սովորություն կա՝ Ամանորին ընտանիքի և ընկերների բակերում սպասք կոտրել՝ նրանց ուրախ Նոր տարի մաղթելու համար։ Ինչքան շատ բեկորներ կան դռան մոտ, այնքան տան տերը սիրված է իր հարազատների և ընկերների կողմից[7][8][13][14][15]։ Ամենադիմացկուն դանիացիները դեռ Նոր տարվա գիշերը լողում են Կոպենհագենի նավահանգստի ծոցում[16]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 1-ը դանիացիները սովորաբար անցկացնում են տանը հանգստանալով, հաճախ նույնիսկ անկողնում դիտելով Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգի հեռարձակումը կամ դահուկավազքի մրցույթը։ 1940 թվականին սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ ժամը 19:15-ին Դանիայի կառավարության ղեկավարը դիմում է ժողովրդին[7][8][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Die Welt: Новогодние традиции со всего мира Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 visitdenmark.de: Датские новогодние обычаи Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  3. danmarkshistorien.dk: Новогодние обращения королевы Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(դան.)
  4. deutschlandfunk.de Дворянство обязывает Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  5.  Новогоднее обращение королевы Дании Маргрете II в 2015 году (դան.)
  6. shz.de: Дания, ты своеобразное королевство Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 uniavisen.dk: Семь датских традиций празднования Нового года Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 nordisch.info: Так празднуют в Дании Новый год Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  9. «Kristina vom Dorf. Was Sie dachten, NIEMALS über DÄNEMARK wissen zu wollen: 55 überraschende Einblicke in das glücklichste Land der Welt». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  10. 10,0 10,1 10,2 esmark.de: Путеводитель по датскому Новому году Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  11. 11,0 11,1 11,2 scandinaviastandard.com: Отметить Новый год как датчанин Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(անգլ.)
  12. Die Welt: Так отмечают канун Нового года в других странах Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  13. marleyspoon.de: Сумасшедшие новогодние традиции со всего мира Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)
  14. neweuropetours.eu Пять странных традиций Нового года в Европе Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(իսպ.)
  15. La Voz de Galicia: Странные новогодние традиции мира Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(իսպ.)
  16. Die Welt: Новогодние обычаи со всего мира Արխիվացված 2021-12-04 Wayback Machine(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]