Նոր կորոնավիրուսի բռնկումը Արցախի Հանրապետությունում
Նոր կորոնավիրուսի բռնկումը Արցախի Հանրապետությունում
| |
![]() | |
Գրանցված դեպքերի քանակն ըստ վարչատարածքային միավորների 1-9 գրանցված դեպք | |
Հիվանդություն | COVID-19 |
Վիրուսի շտամ | SARS-CoV-2` թագավարակ |
Օջախ | Արտաշատ, Հայաստան |
Տեղագրություն | ![]() |
Առաջին բռնկում | Միրիկ, Քաշաթաղի շրջան |
Բռնկման ամսաթիվ | ապրիլի 7, 2020 |
Վիճակագրական տվյալներ | |
Դեպքերի քանակ | 255 (ըստ օգոստոսի 18-ի տվյալների) |
Ապաքինվածներ | 248 |
Մահվան ելքով | 0 |
Պորտալ «Բժշկություն»![]() |
Նոր կորոնավիրուսի բռնկումը Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 7-ին, իսկ ապրիլի 30-ի տվյալներով երկրում գրանցված դեպքերի քանակը 10-ն է։ Ըստ վերջին թարմացումների՝ մահվան ելքով դեպքեր Արցախում չեն արձանագրվել, ապաքինվել են պացիենտներից 154-ը։
Համավարակի բռնկումը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում անցկացված համապետական ընտրություններից մեկ շաբաթ անց։ Վարակի օջախը եղել է Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքը, որը ամբողջությամբ անցել է մեկուսացման ռեժիմի։ Վարակվածը մեկուսացվել է, իսկ նրա շփման շրջանակում գտնվող ևս 17 քաղաքացիներ՝ ինքնամեկուսացվել[1]։
Ընդհանուր հաշվով, կորոնավիրուսով վարակման դեպքեր հայտնաբերվել են Արցախի երկու վարչական միավորներում՝ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտում։
Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համապետական ընտրություններին ընդառաջ, վարակի տարածումը Արցախի Հանրապետություն կանխելու նպատակով մարտի 31-ին փակվում է հայ-արցախյան սահմանը։ Սա Արցախյան ազատամարտի հաղթական ավարտից ի վեր առաջին դեպքն էր, երբ Արցախի ցամաքային սահմանը փակ է Հայաստանի քաղաքացիների համար։
Ապրիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 7-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարում է երկրում թագավարակով վարակման առաջին դեպքի մասին։ Մինչ այդ, նախարարության հսկողության ներքո երկու կասկածելի անձինք թեստավորվել էին, որոնցից մեկի՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակչի մոտ, գրանցվել էր դրական արդյունք[2]։
Ապրիլի 9-ին թեստավորվել են ևս երեք անձինք, որոնցից երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային ախտահարում (վարակվածներից մեկը հանդիսանում էր Հայաստանի քաղաքացի)։ Վերջիններս համապետական ընտրությունների ժամանակ քվեարկել էին Միրիկի հարակից գյուղում՝ Մոշաթաղում։ Այսպիսով, ապրիլի 9-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի տարածվածության արեալը սահմանափակվում էր ՀՀ-ին անմիջապես հարող Քաշաթաղի շրջանով։
Ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում գրանցվում են կորոնավիրուսի երկու նոր դեպքեր[3]։
Ապրիլի 12-ին Քարվաճառում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք, որը հանդիսանում է ապրիլի 10-ին վարակված քաղաքացու կինը[4]։ Վերջինս նախքան թեստավորումը եղել է ինքնամեկուսացված։ Ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների՝ ապրիլի 12-ի դրությամբ Արցախում կա կորոնավիրուսի 6 հաստատված դեպք, 12 մեկուսացված և 57 ընդհանուր թեստավորված[5]։
Ապրիլի 17-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ևս 1 նոր դեպք։ Ախտահարված անձը եղել է մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ։ Վերջինիս ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Ընդհանուր հաշվով, ապրիլի 17-ին թեստավորվել են 11 քաղաքացիներ, որոնցից միայն 1-ի մոտ է արդյունքը եղել դրական։ Մեկուսացվածների թիվը ապրիլի 17-ի դրությամբ կազմում է 21։
Ապրիլի 17-ին Արցախի ԱՆ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիների ապաքինման մասին։ Վերջիններս դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից։
Արտակարգ դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 12-ին նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության ողջ տարածքում մտցրել է արտակարգ իրավիճակ, որը կշարունակվի մինչև մայիսի 12-ը։ Արցախի նախագահը միևնույն ժամանակ հայտնել է նաև, որ ապրիլի 14-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի և կանցկացվի արտակարգ իրավիճակի պայմաններում։ Իր ուղերձում վերջինս նշել է[5].
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ LLC Helix Consulting։ «Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2020-04-12
- ↑ «Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել. եկել էր Հայաստանից»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2020-04-12
- ↑ «COVID-19 Daily Briefing (April 10)»։ www.evnreport.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-11-ին։ Վերցված է 2020-04-12
- ↑ «Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ևս 1 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 6-ն է»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-12-ին։ Վերցված է 2020-04-12
- ↑ 5,0 5,1 «Եւս մեկ կորոնավիրուսի հաստատված դեպք Արցախում»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2020-04-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության էջը Archived 2016-09-03 at the Wayback Machine.