Նորա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորա Գրիգորյան
Григорьян Нора Андреевна.jpg
Ծնվել էսեպտեմբերի 7, 1928(1928-09-07)
ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 24, 2016(2016-11-24) (88 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)S.I. Vavilov Institute for the History of Science and Technology?
Գործունեության ոլորտԳիտության պատմություն
Ալմա մատերՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԼեոնիդ Բլյախեր
Պարգևներ«Աշխատանքի վետերան» մեդալ և «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

Նորավարդ (Նորա) Անդրեյի Գրիգորյան (7 սեպտեմբերի, 1928, Ջաղացներ, ԼՂԻՄ24 նոյեմբերի, 2016, Մոսկվա, ԽՍՀՄ), բժշկության պատմաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1986)[1]: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ս. Վավիլովի անվան բնագիտության ու տեխնիկայի պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորա Գրիգորյանը ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ջաղացներ գյուղում[2]:

1946 թվականին Բաքվում ավարտել է հայկական դպրոց՝ ստանալով ոսկե մեդալ[2]: Նույն թվականին մեկնել է Մոսկվա: Սովորել է Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում[2]: 1955 թվականին ավարտել է նույն համալսարանի՝ բժշկության պատմության ամբիոնին կից ասպիրանտուրան: Նույն թվականի հունիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ի. Պ. Պետրովի գաղափարների զարգացումն ու հիմնավորումը Մ. Կ. Պետրովայի աշխատություններում: Ոսմունք փորձարարական նևրոզների մասին (ռուս.՝ «Развитие и обоснование идей И. П. Павлова в трудах М. К. Петровой. Учение об экспериментальных неврозах»)[3][2]: Գիտության պատմության բնագավառում նրա ուսուցիչներն են եղել պրոֆեսորներ Ֆեոդոսի Բորոդուլինը, Սամուիլ Սոբոլը և Լեոնիդ Բլյախերը[4][5]:

1955 թվականի հոկտեմբերի 6-ից Նորա Գրիգորյանն աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ս. Վավիլովի անվան բնագիտության ու տեխնիկայի պատմության ինստիտուտում[5]: Նա եղել է Գիտության ու տեխնիկայի սոցիալ-մշակութային խնդիրների պատմության կենտրոնի աշխատակից[6], գիտական խորհրդի անդամ[7], «Գիտության ու տեխնիկայի պատմության» գծով դիսերտացիոն խորհրդի անդամ[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ս. Վավիլովի անվան բնագիտության ու տեխնիկայի պատմության ինստիտուտի կենսաբանական գիտությունների գծով խորհրդի անդամ[9]:

1986 թվականի ապրիլի 7-ին Առողջապահության կազմակերպման և բժշկության պատմության ինստիտուտում Նորա Գրիգորյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կազանի ֆիզիոլոգիական դպրոց» (ռուս.՝ «Казанская физиологическая школа») թեմայով[2]:

Նորա Գրիգորյանը հեղինակել է ավելի քան 15 մենագրություններ, 300 գիտական աշխատություններ[5]: Նրա հետազոտությունները նվիրված են հիմնականում ֆիզիոլոգիայի ու բժշկության պատմությանը[5], նա ուսումնասիրել է Իվան Պավլովի, Լևոն Օրբելու, Իվան Սեչենովի, Նիկոլայ Կովալևսկու, Ալեքսանդր Սամոյլովի, Նիկոլայ Պիրոգով, Վասիլի Պարինի, Իվան Բերիտաշվիլու և այլոց գիտական ժառանգությունը:

Նորա Գրիգորյանը եղել է Ռուսաստանի բժշկության պատմաբանների միության անդամ[10], Ռուսաստանի հայերի միության անդամ, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքի հոբելյանական ու հիշատակի օրերի գծով հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի ազգերի տան մշակութային հանձնաժողովի անդամ[5]:

Նորա Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների ու միջազգային գիտական համախորհրդակցությունների, այդ թվում՝ XXII միջազգային կոնգրես գիտության պատմության վերաբերյալ (Փարիզ, 1968), XXVII միջազգային կոնգրես գիտության պատմության վերաբերյալ (Բերկլի, 1985, զեկույց՝ Ֆիզիոլոգիայի բնագավառում խորհրդա-ամերիկյան համագործակցության ավանդույթները), I միջազգային գիտաժողով «Ռուս-ուկրաինական կապերը բնագիտության ու տեխնիկայի պատմության ոլորտում» (Մոսկվա, 2011, զեկույց՝ «Նյարդա- և հոգեբնախոսության խնդիրները Խարկովի ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր Վասիլի Դանիլևսկու աշխատություններում»)[11], միջազգային սիմպոզիում «Հայաստան - Ռուսաստան: Երկխոսություն գեղարվեստական մշակույթի տարածման մասին» (ռուս.՝ «Армения — Россия. Диалог в пространстве художественной культуры») (Մոսկվա, 2010, զեկույց՝ «Հայ-ռուսական համագործակցությունը գիտության ու արվեստի ոլորտում»)[12], համառուսաստանյան գիտաժողովներ «Օրբելի եղբայրներն ու ժամանակակից գիտության զարգացումը» (Սանկտ Պետերբուրգ, 2012, զեկույց՝ «Վավիլով եղբայրներն ու Օրբելի եղբայրները»):

Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան», «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալներով, Կազանի պետական համալսարանի շնորհակալագրով «Կազանի ֆիզիոլոգիական դպրոցի ձեռքբերումների ուսումնասիրման ու պրոպագանդայի գործում ունեցած նշանակալի ավանդի համար» (2006)[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շնորհակալագրով որպես «Вестник РАН» պարբերականի լավագույն հեղինակ 2006 թվականին (2007)[13][5], Ռուսաստանի հայերի միության արծաթե խաչով (2012)[14], «Գիտության ու տեխնիկայի ոլորտում ունեցած ներդրման համար» պատվո նշանով[15], «Ռուսաստանի պատրիոտ» հուշամեդալով «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության ոլորտում ակտիվ աշխատանքի համար» (2016)[16]: Նորա Գրիգորյանը եղել է բժշկական ծառայության մայոր: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը նրան կոչել է «Օրբելի ընտանիքի գիտական դինաստիայի ճանաչված կենսագիր»[5]:

Նորա Գրիգորյանը մահացել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում:

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Григорян Норавард Андреевна»։ Карта российской науки։ Վերցված է 2014-10-15 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историк отечественной науки, 2008, էջ 57
  3. Григорян, 1955
  4. Бородулин, 2016, էջ 9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Историк отечественной науки, 2008, էջ 58
  6. «Центр истории социокультурных проблем науки и техники»։ Институт истории естествознания и техники РАН։ Վերցված է 2014-10-15 
  7. «Постановление президиума РАН «Об утверждении состава учёного совета Института истории естествознания и техники имени С. И. Вавилова РАН»»։ Российская академия наук։ 2004-12-23։ Վերցված է 2016-12-25 
  8. «Состав диссертационного совета по специальности «История науки и техники (биологические науки)»»։ Институт истории естествознания и техники РАН։ Վերցված է 2016-12-26 
  9. «Совет по биологическим наукам»։ Институт истории естествознания и техники РАН։ Վերցված է 2014-10-15 
  10. «Московское научное общество историков медицины»։ История медицины։ Վերցված է 2016-11-27 
  11. «Российско-украинские связи в истории естествознания и техники»։ Институт истории естествознания и техники РАН։ Վերցված է 2014-10-15 
  12. «Армения — Россия. Диалог в пространстве художественной культуры»։ Государственный институт искусствознания։ Վերցված է 2014-10-15 
  13. «Нас награждают»։ Российская академия наук։ 2007-01-11։ Վերցված է 2013-10-04 
  14. «Новости»։ Союз армян России։ 2012-01-16։ Վերցված է 2014-10-15 
  15. Вопросы истории естествознания и техники, 2012
  16. «Организации и члены РОИМ удостоенные в 2014—2016 годах правительственных и ведомственных наград»։ История медицины։ 2016-11-03։ Վերցված է 2016-11-11 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]