Նորաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորաշխարհ
Նորաշխարհ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Նորաշխարհ
Լատիներեն անվանում
Eriobotrya japonica (Thunb.) Lindl.


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նորաշխարհ (լատիներեն՝ Eriobotrya japonica), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ոչ շատ մեծ մշտադալար ծառ կամ թուփ։.

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկամանում աճեցված Նորաշխարհի ծառ, Անթիլիաս, Լիբանան
Նորաշխարհի պտուղները
Պտուղը

Նորաշխարհը մինչև 8 մետր բարձրությամբ մշտադալար ծառ է։ Օվալաձև մեծ տերևները հասնում են մինչև 25 սմ երկարության և 7-8 սմ լայնության։ 1-2 սմ չափի ծաղիկները հավաքված են ուղղահայաց փնջերով։ Ունեն 5 թերթիկ՝ սպիտակ կամ դեղին գույնի։

Ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մեծացած ծառերը գարնանը գոյացնում են տանձանման, ուտելի պտուղներ, որոնք, սովորաբար, մինչև 8 հատով խմբված են ճութի պես։ Հյութալի պտղի մեջ լինում է 1-5 խոր սերմակուտ: Պտուղները շատ վիտամին A և կալիում են պարունակում, ունեն միզամուղ հատկություն:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ է, թե ինչու է հայերենում բույսը Նորաշխարհ կոչվում։ Թեև Հայաստանում այս բույսը և պտուղը համարյա անհայտ են, դրանք Լիբանանի և Սիրիայի հայության շրջանում հայտնի են հենց Նորաշխարհ անունով։ Անգլերեն անվանումն է (անգլ.՝ Loquat), (ռուս.՝ Мушмула), որը փոխառված է (թուրք.՝ muşmula)-ից, որը, իր հերթին, փոխառված է հունարեն՝ μούσμουλο-ից։ Վերջինը պտղի անունն է, իսկ ծառը կոչվում է հունարեն՝ Μουσμουλιά: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բառարաններում զկեռն էլ է թարգմանվում որպես (ռուս.՝ Мушмула

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղը միավորում է մոտ 30 տեսակի մշտադալար թփեր և ոչ մեծ ծառեր, որոնք տարածված են հարավային և հարավարևելյան Ասիայում: Բույսի հայրենիք են համարվում Չինաստանն ու Ճապոնիան: XIX դարում ներմուծվել է Եվրոպա, տարածված է նաև Սև ծովի ափերին։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում սկզբում աճեցվում էր որպես դեկորատիվ բույս, այժմ որպես մրգատու։ Հաճելի, թարմ, մի քիչ թթվաշ, հասուն տանձի և կեռասի համեր հիշեցնող պտուղները շուտ վնասվող և փչացող են ու վատ են տանում բեռնափոխադրումը։ Այս է պատճառը, որ արտահանման ենթակա չեն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кремер Б. П. Деревья: Местные и завезённые виды Европы (пер. с нем.). — М.: Астрель, АСТ, 2002. — С. 202. — ISBN 5-17-011538-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]