Նովակ Ծերունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նովակ Ծերունի
Դիմանկար
Ծնվել է1521[1]
ԾննդավայրPoreci Islands, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 5, 1601(1601-02-05)
Մահվան վայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
Քաղաքացիություն Ottoman Serbia և  Վալախիա
ՄասնագիտությունՀայդուկ
 Starina Novak Վիքիպահեստում
Նովակ Ծերունու հուշարձանը Կլուժ-Նապոկայում

Նովակ Ծերունի (սերբերեն՝ Starina Novak, ռումիներեն՝ Baba Novac, կյուրեղագիր սերբերեն՝ Старина Новак, 1521[1], Poreci Islands, Օսմանյան կայսրություն - փետրվարի 5, 1601(1601-02-05), Կլուժ-Նապոկա, Ռումինիա), օսմանյան տիրապետության դեմ ազատագրական կռիվներ մղած հայդուկ, Սերբիայի և Ռումինիայի ժողովուրդների դյուցազուն, ժողովրդական էպիկական չափածո և արձակ ստեղծագործությունների հերոս

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկածներից մեկի համաձայն՝ Նովակ Ծերունին սերում էր ռումինական Տոմակ տոհմից[2] ·[3], ըստ մեկ այլ վարկածի՝ բուլղարական միջնադարյան Շիշմանովիչների արքայատոհմից[4]։ Ռումին իշխան Միխալ Խիզախի զորքի կազմում նա իր ջոկատով կռիվներ է մղել թուք զավթիչների դեմ Բուլղարիայի, Սերբիայի, Տրանսիլվանիայի, Վալախիայի, Բոսնիայի և հարակից շրջանների ազատագրման համար, արժանացել գեներալի կոչման։

Նրա հետ կողք կողքի՝ թուրքերի դեմ մարտնչել են եղբայրն ու որդին։ Դժբախտաբար, ծեր զորականը, որ արդեն 71 տարեկան էր, ընկել է Միխալ Խիզախի դեմ դուրս եկած հունգար կաթոլիկ իշխանների լարած թակարդը, և վերջիններս նրան դաժանաբար տանջամահ են արել 1601 թվականի փետրվարի 5-ին, Կոլոշվար քաղաքում (ներկայումս՝ Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքը)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլուժ-Նապոկայում կանգնեցվել է Նովակ Ծերունու հուշարձանը։
  • Ռումինիայում Տրանսիլվանիա երկրամասի գյուղերից մեկը կոչվել է նրա անունով։
  • Նրա պատվին փողոցներ եեն անվանակոչվել Բուխարեստում[5], Կլուժում, Բելգրադում։
  • Բուխարեստում Նովակ Ծերունու անունով է կոչվել նաև զբոսայգիներից մեկը։
  • Ռումինական Transsylvania Phoenix երաժշտախումբը ձայնագրել է նրան նվիրված երաժշտական ալբոմ[6]։
  • Նրան են նվիրված «Նովակ Ծերունին և անվախ Ռադիվոյը», «Նովակ Ծերունին և իշխան Բոգոսլովը» էպիկական պոեմները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 De la ilegalitate, la apoteoză: cum s-a născut mitul haiducilor români
  2. Cristea Sandu Timoc, Contribuţia baladei timocene în cadrul relaţiilor culturale dintre români şi popoarele Balcanice. Partea a II-a. Revista Dacia Aureliana, 16 avril 2012, P..
  3. Aleksandra Bonači, Miodrag D. Marković. Na novim ognjištima. Savez udruženja boraca narodnooslobodilačkog rata SR Srbije. 1969, P.. "Старина Новак је био пореклом из неке властеоске породице која је за одбрану сокобањске долине од Турака подигла више утврђења на њеним прилазима"
  4. «Един малко известен борец за народна свободна България» (բուլղարերեն). desant.net. 22 października 2014. Վերցված է 2015-10-13-ին.
  5. Intrarea Baba Novac
  6. Baba Novak

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովակ Ծերունի» հոդվածին։