Նոյեմբերի 11 (ֆիլմ)
Նոյեմբերի 11 լեհ.՝ 11 listopada | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2008 |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Kamil Kulczycki?[1] |
Սցենարի հեղինակ | Kamil Kulczycki? |
Օպերատոր | Kamil Kulczycki? |
Մոնտաժ | Kamil Kulczycki?[2] |
Պաշտոնական կայքէջ |
Նոյեմբերի 11 (լեհերեն՝ 11 listopada), լեհական գեղարվեստական կինոնկար, որ 2008 թվականին նկարահանել են լեհ կինոռեժիսորներ ու սցենարիստներ Կամիլ Կուլչիցկին և Ուրշուլա Շալատան։ Ֆիլմը հիմնված է 1939 թվականի օգոստոսից նոյեմբեր Վարշավայում ու նրան մերձակա Զելոնկա փոքրիկ քաղաքում իրականում տեղի ունեցած դեպքերի վրա։ Կինոնկարի պաշտոնական առաջին ցուցադրությունը կայացել է 2008 թվականի նոյեմբերի 9-ին Վարշավայի «Վիսլա» կինոթատրոնում[3]։ Դրանից մեկ տարի անց ֆիլմը թողարկվել է DVD-ի տեսքով, իսկ 2011 թվականի նոյեմբերի 11-ին կայացել է նրա հեռուստատեսային պրեմիերան։
2008 թվականին Կամիլ Կուլչիցկին և Ուրշուլա Շալատը իրենց այս ֆիլմի ստեղծման համար արժանացել են Զելոնկայի բարեկամների ընկերության պարգևին՝ «Տարվա իրադարձություն» անվանակարգում[4]։
Ֆիլմի դիպաշարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները հիմնականում ծավալվում են Վարշավայի մերձակա Զելոնկա քաղաքում, Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց կարճ ժամանակ անց և գերմանացիների կողմից Լեհաստանի զավթման (օկուպացիայի) առաջին ամիսներին։ Կինոնկարը պատմում է զելենագուրացի մի խումբ սկաուտների մասին, ովքեր, ցանկանալով նոյեմբերի 11-ին նշել Լեհաստանի Անկախության տոնը, նախօրեին իրենց ձեռքով պատրաստում և քաղաքի փողոցներում ի ցույց են դնում Մարիա Կոնոպնիցկայի հայրենասիրական «Rota» («Երդում») բանաստեղծության տողերով մեկուկես տասնյակ պաստառներ ու լոզունգներ։ Գերմանացիներն այդ արարքի համար նրանց կալանավորում են և որոշ ժամանակ անց գնդակահարում մոտակա անտառում։
Ֆիլմում դերակատարումներով հանդես են եկել Յացեյ Սկվոռնեկը, Արթուր Յարզանբեկը, Մարիուշ Դոմագալան, Բարտոշ Կուլիկովսկին, Պավել Մարչուկը, Սլավոմիր Կոցը, Մարցին Բիտնևսկին և այլք։
Կինոնկարը վաճառքի չի հանվել, վարձույթում չի հայտնվել, պարզապես DVD-ների տեսքով բաշխվել է կինոցուցադրումների ժամանակ։ Ընդ որում՝ Զելոնկայից հետո առաջին ցուցադրություն-հանդիպումներից մեկը կազմակերպվել է Ժողովրդական հիշողության ինստիտուտի կրթական կենտրոնում[5]։
«Նոյեմբերի 11» կինոնկարը դիտելու համար ամբողջությամբ մատչելի է համացանցում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://stopklatka.pl/film/11-listopada
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ "Zobacz zwiastun filmu harcerzy 11 listopada" - informacja o zwiastunie i premierze w serwisie gazeta.pl (dostęp 11.05.2012 r.)
- ↑ «"Studenci UKSW laureatami tegorocznej nagrody Mutka vel Zielonka" - informacja o przyznaniu nagrody w serwisie Uniwersytetu Kardynała Stefana Wyszyńskiego w Warszawie (dostęp 11.05.2012 r.)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ "Spotkanie Klubu - film: 11 listopada" - artykuł w serwisie Klubu Historycznego im. gen. Stefana Grota Roweckiego w Warszawie Արխիվացված 2012-09-03 archive.today.
- ↑ "Film „11 listopada” w internecie" - informacja w serwisie Stowarzyszenia Wspólnota Polska oddział w Warszawie (dostęp 11.05.2012 r.)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blog poświęcony produkcji filmu (nieaktualizowany od zakończenia produkcji)
- Film "11 listopada" do obejrzenia online Արխիվացված 2013-04-19 archive.today
- "Przygoda z filmem 11 listopada" - wywiad z Arturem Jarząbkiem, odtwórcą jednej z głównych ról.
- «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite web}}
: More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Oficjalna strona filmu Արխիվացված 2020-09-24 Wayback Machine