Նշան Մանուշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Նշան Մանուշակյան
Ծնվել էհուլիսի 1, 1949(1949-07-01) (70 տարեկան)
ԾննդավայրՄուսալեռ, Արմավիրի մարզ, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Նշան Տավրոսի Մանուշակյան (հուլիսի 1, 1949, գյուղ Մուսալեռ (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում), վիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1973 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1972 թվական)։ 1973-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ հոսպիտալում։ 1975 թվականից աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1992 թվականներին կամավոր մեկնել է Շահումյանի, 1993 թվականին՝ Մարտակերտի շրջաններ, 1994 թվականի ապրիլ-մայիսին՝ Ստեփանակերտ. մասնակցել է հիվանդ և վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքներին, վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների, որոնց մեծ մասն ապաքինվելուց հետո շտապել է մարտադաշտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՊՆ «Մարշալ Բաղրամայան-100» մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png