Նյութըն Մորթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյութըն Մորթոն
Ծնվել էդեկտեմբերի 21, 1929(1929-12-21)
Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 7, 2018(2018-02-07) (88 տարեկան)
Բնակության վայր(եր)Սաութհեմփթոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամաճարակաբան, գենետիկ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սաութհեմփթոնի համալսարան
Գործունեության ոլորտգենետիկական համաճարակաբանություն, պոպուլյացիոն գենետիկա, գենետիկա[1] և համաճարակաբանություն[1]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՍուորթմոր քոլեջ, Հավայան կղզիների համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Hopkins School? և Hopkins High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ազդվել էՋեյմս Էֆ Քրոու
Պարգևներ

Նյութըն Էննիս Մորթոն (դեկտեմբերի 21, 1929(1929-12-21), Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 7, 2018(2018-02-07)), ամերիկյան պոպուլյացիոն գենետիկ և գենետիկական համաճարակաբանության ոլորտի հիմնադիրներից[2]։

Կյանքի վաղ շրջան և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթոնը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Քեմդըն քաղաքում[3]։ Երեք ամսականում նրա ընտանիքը տեղափոխվել է Քոնեքթիքութ նահանգի Նյու Հեյվըն քաղաք։ Գիտության հանդեպ նրա հետաքրքրությունը սկսվել է վաղ տարիքից, թիթեռներ հավաքելով։ Մորթոնը հաճախել է Հոփքինսի դպրոց, ավելի ուշ երկու տարով տեղափոխվել Սվարթմոր քոլեջ։ Նա կորցրել է էնտոմոլոգիայի նկատմամբ ոգևորությունը, ոգեշնչվելով Դոբժանսկու Գենետիկա և տեսակների ծագումը գրքից[4] որոշելով դրա փոխարեն զբաղվել գենետիկայով։

Մորթոնն ամուսնացել է Հավայան կղզիներից մի կնոջ հետ, որոշել է հաճախել Հավայան համալսարան կենդանաբանության բակալավրի կոչում ստանալու համար և այն ստացել 1951 թվականին։ Վիսքոնսինի համալսարանում նա ավարտել է դրոզոֆիլ ճանճի վերաբերյալ թեզը, բայց նրան ավելի շատ հետաքրքրում էր Ջեյմս Էֆ Քրոուի և Սյուըլ Րայթի աշխատանքը։ Այնուհետև, 1952–1953 թվականներին Մորթընը Քրոուի հետ աշխատել է Ճապոնիայում Ատոմային ռումբի զոհերի հանձնաժողովում։ Դա նրան ոգեշնչել է իր կարիերան իրականացնել մարդու գենետիկայի բնագավառում։ Նյութընը գենետիկայի դոկտոր է դարձել Վիսքոնսինի համալսարանում 1955 թվականին[4]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթոնի կարիերան սկսվել է Ճապոնիայում Ատոմային ռումբի զոհերի հանձնաժողովում աշխատով։ Նա ուսումնասիրել է ատոմային ռումբերից անպաշտպանվածությունը, ներառյալ` սերունդներից առաջինի վրա ազդեցությունը, հրատարակել է փաստաթղթեր արյան խմբերի և հիվանդությունների կապի վերաբերյալ[5], կայացած արյունակից ամուսնությունը[6], ծննդյան պահին մարդու քաշի կապը ժառանգականության հետ[7]։ 1955–1956 թվականներին Մորթոնը դարձել է Վիսքոնսինի համալսարանի քաղցկեղի ազգային ինստիտուտի հետդոկտորական գործընկեր։ 1956 թվականին նա աշխատել է համալսարանում, նախ՝ որպես պրոֆեսորի օգնական, հետագայում, 1960 թվականին՝ երկու տարով դարձել դոցենտ[4]։ Համալսարանում Մորթոնը իրականացրել է ավելի քան 180,000 ծնունդների ուսումնասիրություն[8]։

1962 թվականին Մորթոնը շահել է Վիլյամ Էլըն մրցանակը մարդու գենետիկայի բնագավառում ունեցած ներդրման համար[9]։ Նույն թվականին նա ստեղծել է գենետիկայի ամբիոն։ Հասկանալով, որ ամբիոնը վարչական խնդիրների պատճառով այլևս անկայուն է, նա փոխարենը 1954 թվականին որոշում է ստեղծել բնակչության գենետիկայի լաբորատորիա Հավայան կղզիներում։ Նշանակվելով՝ հաստատության տնօրեն է մնացել է 21 տարի շարունակ։ 1985 թվականին հեռանալով Հավայան կղզիներից երկու տարի անցկացրել է Նյու Յորքի Սլոան Քաթերինգ Մեմորիրալ քաղցկեղի կենտրոնում ՝ որպես համաճարակաբանության և կենսավիճակագրության ամբիոնի վարիչ[4]։ 1988 թվականին Մորթոնը ստացել է Սաութհեմփթոնի համալսարանի գենետիկ համաճարակաբանության քաղցկեղի հետազոտական շարժման հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսորի և տնօրենի պաշտոն[10][11]։ 1999 թվականին ի պատիվ նրա ծննդյան յոթանասունամյակի լույս է տեսել գենետիկ համաճարակաբանության վերջին զարգացումների մասին գիրք[12]։ Նա 1995 թվականից մինչև 2011 թվականը եղել է մարդկային գենետիկայի Ավագ մասնագետ գործընկեր։ Մորթոնը Սաութհեմփթոնի համալսարանից 2011 թվական ապրիլին անցել է թոշակի տարիքի և Ալցհեյմերի հիվանդության հետ կապված առողջական խնդիրների պատճառով[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթոնն ավելի քան 40 տարի ամուսնացած էր իր երկրորդ կնոջ՝ պրոֆեսոր Պատրիսիա Ջեյքոբսի հետ։ Իր առաջին կնոջից Մորթոնը հինգ զավակ և յոթ թոռ ունի[4]։

Նա մահացել է 2018 թվականի փետրվարի 7-ին, 88 տարեկան հասակում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Morton, N. E. (1982). Outline of Genetic Epidemiology. New York: Karger. ISBN 978-3-8055-2269-4.
  3. «Academia Brasileira de Ciências». www.abc.org.br. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Rao, D. C. (2013 թ․ փետրվարի 1). «A Conversation With Professor Newton Ennis Morton». Genetic Epidemiology. 37 (2): 131–135. doi:10.1002/gepi.21695. ISSN 1098-2272. PMID 23135833.
  5. Fujii, T.; Moloney, W. C.; Morton, N. E. (1955 թ․ մարտի 1). «Data on linkage of ovalocytosis and blood groups». American Journal of Human Genetics. 7 (1): 72–75. ISSN 0002-9297. PMC 1716568. PMID 14361396.
  6. Morton, By NEWTON E. (1955-11-01). "Non-Randomness in Consanguineous Marriage*". Annals of Human Genetics. 20 (2): 116–124. doi:10.1111/j.1469-1809.1955.tb01361.x. ISSN 1469-1809.
  7. Morton, By NEWTON E. (1955 թ․ նոյեմբերի 1). «The Inheritance of Human Birth Weight*». Annals of Human Genetics. 20 (2): 125–134. doi:10.1111/j.1469-1809.1955.tb01362.x. ISSN 1469-1809.
  8. «Genetics of Interracial Crosses in Hawaii - Table of Contents - Karger Publishers». www.karger.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  9. «A late response to the first William Allan memorial award: seven years of human genetics =» (PDF). www.ashg.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Genetic Epidemiology & Genomic Informatics Academic Units | Medicine | University of Southampton». www.southampton.ac.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  11. Crow, James Franklin; Dove, William F. (2000 թ․ հունվարի 1). Perspectives on Genetics: Anecdotal, Historical, and Critical Commentaries, 1987-1998. Univ of Wisconsin Press. ISBN 9780299166045.
  12. «Recent Advances in Genetic Epidemiology Published in Honor of Professor Newton Morton's 70th Birthday: Published in Honor of Professor Newton E. Morton's 70th Birthday. : J. Ott, T. Lehner : 9783805569842». www.bookdepository.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. Sherman, Stephanie L.; Rao, D.C.; Keats, Bronya J.; Yee, Shirley; Spence, M. Anne; Hassold, Terry J.; Chakravarti, Aravinda; Elston, Robert C.; Crolla, John A. (June 2018). «Newton E. Morton (1929–2018)». The American Journal of Human Genetics. 102 (6): 1011–1017. doi:10.1016/j.ajhg.2018.05.005. ISSN 0002-9297.