Նյարդ (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյարդ
անգլ.՝ Nerve
Երկիր ԱՄՆ
Ժանրտեխնոթրիլեր, արկածային ֆիլմ, թրիլեր, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
ԹեմաInternet culture?[1], putting oneself at risk?[1], Սոցիալական ճնշում[1] և collective behavior?[1]
Թվականսեպտեմբերի 8, 2016[2][3], սեպտեմբերի 22, 2016[4] և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորHenry Joost? և Ariel Schulman?
ՊրոդյուսերԷնթոնի Կատագաս
Սցենարի հեղինակՋեսիկա Շարզեր
ԴերակատարներԴեյվ Ֆրանկո, Էմմա Ռոբերթս և Էմիլի Միդ
ԵրաժշտությունՌոբ Սիմոնսեն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն96 րոպե
Բյուջե20 000 000 $
Պաշտոնական կայքէջ
 Nerve (2016 film) Վիքիպահեստում

«Նյարդ» (անգլ.՝ Nerve)[5] — Ամերիկական երիտասարդական թրիլեր, նկարահանված Հենրի Յուսթի և Էրիել Շուլմա կողմից։ Սցենարի հեղինակն է Ջեսիկա Շարզերը։ Ֆիլմը Ջին Ռայնի պոեմի էկրանավորումն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ-ում[6], Ռուսաստանում՝ նույն թվականի սեպտեմբերի 15-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շրջանավարտ Վեներա «Վի» Դելմոնիկոին անհրաժեշտ էր գումար քոլեջ ընդունվելու համար։ Նա ստանում է հրավեր մասնակցելու «Նյարդ» համակարգչային վիդեոխաղին, խաղի դոգման է «Ճշմարտություն կամ գործողություն»։ Օնլայն ռեալիթի-շոուի ընոացքում խաղացողները պետք է կատարեն «դիտողների» ցանկությունները, և դրա դիմաց ստանան գումար, իսկ գումարի չափը կախված է առաջադրանքի բարդությունից։ Ըստ կանոնների՝ խաղացողը իրավունք չունի խաղից փախչելու կամ դրա մասին իրավապահ մարմիններին հայտնելու, հակառակ դեպքում նրա հաշիվը կզրոյացվի։ Խաղի ընթացքում Վին հանդիպում է Սեմին։ Այդ գրավիչ զույգը շատ արագ մեծ համբավ է ձեռք բերում և «դիտողները» պահանջում են, որ Վին և Յենը միանան և շարունակեն միասին կատարել առաջադրանքները։ Խաղը աստիճանաբար սրվում է և հերթական առաջադրանքը կարող է մեծ վտանգի հասցնել զույգին և սպառնալ նրանց կյանքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմա Ռոբերթս — Վեներա «Վի» Դելմոնիկո
  • Դեյվ Ֆրանկո — Յեն / Սեմ
  • Ջուլետ Լյուիս — Նենսի
  • Էմիլի Միդ — Սինդի
  • Մայլս Հեյզեր-Թոմի
  • Կոմիկո Գլեն — Լիվ
  • Սամիրա Ուայլի — Ազհար
  • Էդ Սքվայր — Չակ
  • Բրայան Մարկ — Ջեյ Պի
  • Մարկ Ջոն Ջեֆֆրի —Ուես
  • Կոլսոն Բեյքեր — Թայ
  • Քեյսի Նայստատ — Քամեո

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Հենրի Յուստը и Էրիել Շուլմանը դարձել են Ջեսիկա Շարզերնի սցենարով գրված ֆիլմի ռեժիսորները, որը հիմնված էր Ջին Ռայնի պոեմի վրա[7]։ 2015 թվականի հունվարին պարզ դարձավ, որ գլխավոր դերերում հանդես կգան Էմմա Ռոբերթսը և Դեյվ Ֆրանկոն[8]։ 2015 թվականի ապրիլին հայտարարեցին, որ Կոմիկո Գլենը և Կոլսոն Բեյքերը նույնպես նկարահանվելու են ֆիլմում[9][10]։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 13-ից, Նյու Յորքում[11][12] և ավարտվել 2015 թվականի հունիսի 5-ին[13][14]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամարկղային հավաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նյարդ» ֆիլմը ԱՄՆ-ում Էկրաններին դուրս եկավ 2016 թվականի հունիսի 27-ին (չորեքշաբթի), չնայած սովորաբար ֆիլմերի պրեմիերաները ցուցադրվում են ուրբաթ օրերին։ Ըստ կանխատեսումների՝ առաջին հինգ օրերի ընթացքում սպասվում էր, որ պետք է ֆիլմի շահույթըհասներ 10 մլն-ից 15 մլն դոլլարի[15]։ Ֆիլմը սկզբում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և ստացել է 9,4 մլն դոլլարի շահույթ, իսկ հինգ օրվա ընթացքում՝ 15,5 մլն դոլլար․[16]։ Ընդհանուր դրամարկղային հավաքները կազմել են 83,7 մլն դոլլար, որից 83,7 մլն դոլլար ԱՄՆ-ում, իսկ 38,6 մլն դոլլար՝ մյուս երկրներում[17]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարը քննադատներից ստացավ շատ տարբեր, բայց մեծմասամբ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում, 125 արձագանքի հիման վրա վարկանիշը կազմեց 66 %, իսկ գնահատականը՝ 10-ից 5,7[18]։ Metacritic կայքում ֆիլմը ստացավ 58 գնահատականը 100-ից՝33 արձագանքի հիման վրա[19]։

Շատ կինոքննադատներ կինոնկարը նմանեցնում են Pokémon Go[20][21][22][23] համակարգչային խաղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Nerve — 2016.
  2. Kinopolis (գերմ.) — 1905.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. «"Nerve"». Lionsgate.
  6. Busch, Anita (10 мая 2016 года). «"Lionsgate Moves YA Title 'Nerve' Into Summer, Schedules 'The Woods'"». Deadline.com.
  7. Kit, Boyrs (10 февраля 2014 года). «"'Catfish' Directors to Tackle 'Nerve' for Lionsgate"». TheHollywoodReporter.com.
  8. Kroll, Justin (2015 թվականի հունվարի 27-ին). «"Dave Franco and Emma Roberts to Star in YA Thriller 'Nerve'"». Variety.com.
  9. Pederson, Erik (2015 թվականի ապրիլի 17-ին). «"'Married's Kimiko Glenn Joins 'Nerve'; Kino Lorber Acquires 'Gueros'"». Deadline.com.
  10. Halperin, Shirley (2015 թվականի ապրիլի 17-ին). «"Machine Gun Kelly Joins Emma Roberts, Dave Franco In 'Nerve'"». TheHollywoodReporter.com.
  11. «"Emma Roberts and Dave Franco begin filming 'Nerve' in NYC on April 13"». onlocationvacations.com. 31 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  12. «"Emma Roberts and Dave Franco spotted filming 'Nerve' in NYC"». onlocationvacations.com. 18 апреля 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  13. Joost, Henry (2015 թվականի հունիսի 15-ին). «"Last day shooting #NerveNYC 😢 #davefranco #denim #triplets 📷 by @orleeroses"». Instagram.com.
  14. «"On the Set for 6/15/15: Martin Scorsese Starts Shooting "Free Fire", Matthew McConaughey Finishes "Free State of Jones" & More"». SSNInsider.com. 2015 թվականի հունիսի 15-ին.
  15. «'Jason Bourne' Should Lead Box Office, But Not Ladies Looking For 'Bad Moms' & 'Nerve' – B.O. Preview». Deadline.com.
  16. Brad Brevet (2016 թ․ հուլիսի 31). «'Jason Bourne' Tops Weekend with $60M; 'Star Trek Beyond' Suffers Big Second Weekend Drop». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  17. «Nerve (2016)». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. «Nerve (2016)». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. «Nerve reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  20. Travers, Peter (2016 թ․ հուլիսի 27). «'Nerve' Review: It's 'Pokemon Go' as a Gonzo Horror Movie». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  21. Bahr, Lindsey (2016 թ․ հուլիսի 28). «'Nerve' is a dark thriller for the Pokemon Go generation». Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  22. Dowd, A.A. (2016 թ․ հուլիսի 26). «Nerve is a techno teen movie for the Pokémon Go era». Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  23. Truitt, Brian (2016 թ․ հուլիսի 27). «'Nerve' stars explore darker side of social media». Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդ (ֆիլմ, 2016)» հոդվածին։