Նիքսն ընդդեմ Հեդենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուսաբանական տեսանկյունից լոլիկը միրգ է․ սակայն առօրյա կյանքում այն ընդունվում է որպես բանջարեղեն, հետևաբար ԱՄՆ Գերագույն դատարանը լոլիկը ճանաչել է բանջարեղեն մաքսային համատեքստում։

Նիքսն ընդդեմ Հեդենի (անգլ.՝ Nix v. Hedden), ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը լոլիկի՝ բանջարեղենի պատկանելության վերաբերյալ։ Գործը հարուցվել է Նիքս եղբայրների կողմից՝ ընդդեմ Նյու Յորքի մաքսային պաշտոնյա Էդվարդ Հեդենի։ 1883 թվականի մաքսային սակագինը (անգլ.՝ tarrif act) հարկվում էր միայն բանջարեղենի համար, այն մրգերի ներմուծման վրա չէր ազդում։

Բուսաբանական տեսանկյունից լոլիկը միրգ է, սակայն դատարանը որոշում կայացրել է հօգուտ պատասխանողի այն հիմքով, որ օրենքում «բանջարեղեն» տերմինն օգտագործվում է առօրյա իմաստով։

Վեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ապացույց փաստաբանը հայցվորներին է տրամադրել Webster և Imperial բառարանների բացատրությունները։ Առևտրով զբաղվող երկու վկաներ հարցաքննվել են առևտրական շրջանում «բանջարեղեն» բառի նշանակությունը հստակեցնելու համար։ Նրանք ցույց են տվել, որ առևտրում «բանջարեղեն» և «միրգ» տերմինները օգտագործվում են այնպես, ինչպես առօրյա կյանքում։

Վկաներից առաջինը ելույթ է ունեցել հօգուտ բառարանի․

Բառարանը ամբողջը չի դասակարգում այդտեղ, բայց դասակարգվածներն ամբողջովին ճիշտ են։ Այն չի ներառում բոլոր տեսակի բանջարեղեն կամ մրգեր. այն ներառում է դրանց մի մասը։ Կարծում եմ՝ «միրգ» և «բանջարեղեն» բառերը նույն իմաստն ունեն այսօր առևտրում, ինչ ունեցել են 1883 թվականի մարտի 1-ին։ Ես հասկանում եմ, որ «միրգը»՝ որպես եզրույթ, առևտրում միայն կիրառվում է այն բույսերի կամ բույսերի հատվածների համար, որոնք պարունակում են սերմեր։ Իրականում, ավելի շատ բանջարեղեն կան, քան Վեբստերի բառարանում «բանջարեղեն» եզրույթի տակ թվարկածները՝ ինչպես կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամ, կարտոֆիլ, սիսեռ, լոբի և այլն։

Մեկ ուրիշը վկայում է, որ.

Ես չեմ կարծում՝ միրգ կամ բանջարեղեն եզրույթները 1883 թվականի մարտին և դրանից առաջ ունեին ինչ-որ հատուկ իմաստ առևտրի մեջ այս երկրում, որը տարբեր կլիներ նրանից, ինչը ես այստեղ բառարաններում եմ կարդացել։

Թե՛ հայցվորի և թե՛ մեղադրյալի խորհրդականները օգտվել են բառարաններից։ Հայցվորի խումբը ապացույցի համար բարձրաձայն կարդացել է լոլիկ բառի բացատրությունները, մինչդեռ մեղադրյալի աջակիցները դրանից հետո ապացույցի համար բարձրաձայն կարդացել են սիսեռի, սմբուկի, վարունգի, դդմիկի և պղպեղի բացատրությունները Վեբստերի բառարանից։ Ի հակառակ սրան՝ հայցվորը բարձրաձայնել է կարտոֆիլի, շաղգամի, վայրի գազարի, ծաղկակաղամբի, կաղամբի, գազարի և լոբու բացատրությունները Վեբստերի ու Ուորսիսթերի բառարաններից։

Որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հիմքով, որ ավանդաբար լոլիկը պատկանում է բանջարեղենին և խորահարարության մեջ օգտագործվում է որպես բանջարեղեն, դատարանը միաձայն ճանաչել է պատասխանողի իրավացիությունը․

Բառարաններից դուրս բերված բացատրությունները միրգը բնորոշում են որպես բույսերի սերմերի արդյունք կամ պարունակող սերմերի մաս։ Այս սահմանումները չեն ապացուցում, որ լոլիկը միրգ է, ոչ թե բանջարեղեն, ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ Մաքսային սակագնի համատեքստում։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sonn v. Magone, 159 U.S. 417 (1895), բանջարեղենի և սերմային նյութերի ցանկում են ընդգրկվում ոսպը և լոբին։ Եվ, համապատասխանաբար, նրանք որպես բանջարեղեն նույնպես պետք է հարկվեն[1]։
  • Saltonstall v. Wiebusch, 156 U.S. 601 (1895), «Դարբնոցային շինվածք» (անգլ.՝ forgings) տերմինի հստակեցում և արդյո՞ք դրան են վերաբերում գերանդինները, աքցանները և մանգաղները[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Текст решения на http://supreme.justia.com/» (англ.). էջ 421. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Текст решения на сайте supreme.justia.com». էջ 602. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.