Նիկո Լոմոուրի
Նիկո Լոմոուրի վրաց.՝ ნიკო ლომოური | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7 (19), 1852 կամ փետրվարի 19, 1852[1] |
Ծննդավայր | Արբո (Գորիի շրջան), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 17 (30), 1915 (63 տարեկան) կամ ապրիլի 30, 1915[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գրական անուն | ლევან ცაველი, არბოელი և გორელი |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q25538867?, Թբիլիսիի հոգևոր ճեմարան և Կիևի հոգևոր ակադեմիա |
![]() |
Նիկո Իոսիֆի Լոմոուրի (վրաց.՝ ნიკო ლომოური, փետրվարի 7 (19), 1852 կամ փետրվարի 19, 1852[1], Արբո (Գորիի շրջան), Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 17 (30), 1915 կամ ապրիլի 30, 1915[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող և բանաստեղծ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկո Լոմոուրին ծնվել է Քարթլիի Արբո գյուղում, վանականի ընտանիքում։ Լոմոուրին գրել ու կարդալ սովորել է եկեղեցու ատենադպիրի մոտ, ապա ընդունվել է Գորիի հոգևոր ուսումնարան, որն ավարտելուց հետո՝ 1869 թվականին, սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիա։ Սեմինարիան ավարտելուց հետո Լոմոուրին մեկնել է Կիև։ Կիևում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Վրաստան և դարձել Թիֆլիսի արքունի ուսումնարանի տեսուչ։ Երեք տարի անց սկսել է մանկավարժական գործունեությամբ զբաղվել Գորիի գիմնազիայում՝ շարունակելով երեք տարի[2]։
Մահացել է Գորիում 1915 թվականի ապրիլի 17-ին։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկո Լոմոուրիի առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Մնատոբի» ամսագրում 1871 թվականին, բայց նրա առաջին նշանակալի գործը՝ «Կրակ» (ალი, ալի) պատմվածքն է, որ տպագրվել է «Իվերիա» ամսագրում 1879 թվականին։ Դրան հետևում է մանկական պատմվածքների ժողովածուն[3]։ Դրանցից մեկի՝ «Քաջանա» պատմվածքի հիման վրա 1941 թվականին նկարահանվել է ֆիլմ[4]։ Լոմոուրին վրացերեն է թարգմանել Ջորջ Գորդոն Բայրոնի ստեղծագործություններից[5]։
Իր ստեղծագործություններում Նիկո Լոմոուրին պատկերել է վրացական գյուղի կյանքը. նրա ստեղծագործությունների հերոսներն են նախկին կալվածատերեր, հարուստ գյուղացիներ, դարբիններ, վաշխառուներ։ «Քրիստոնյա լեզգիներ» պատմվածքում Նիկո Լոմոուրին պատկերել է գյուղացի Սիմոն Լուկաշվիլու ու իշխանության ներկայացուցչի վեճը։ Այն բանից հետո, երբ Լուկաշվիլին մերժում է տանուտերին կաշառք տալ, տանուտիրոջ մարդիկ ներխուժում են Լուկաշվիլու տուն ու ավերում այն։ Լուկաշվիլուն տանում են տանուտիրոջ տուն ու կապում սյանը[2]։
Լոմոուրիի ստեղծագործության լեզուն աչքի է ընկնում ազատությամբ ու հարստությամբ։ Սյուժեն զարգանում է համաչափորեն, լավ են կազմված երկխոսությունները։ Բնության նկարագրությունը միշտ կապված է սյուժեի զարգացման հետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 А. БАРАМИДЗЕ, Ш. РАДИАНИ, В. ЖГЕНТИ ИСТОРИЯ ГРУЗИНСКОЙ ЛИТЕРАТУРЫ.
- ↑ Rayfield, Donald (2013). The Literature of Georgia: A History. Routledge. էջեր 172–173. ISBN 1136825290.
- ↑ «Qajana». Georgian National Filmography. Georgian National Film Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Merabishvili, Innes (2004). «Liberty and Freedom and the Georgian Byron». In Cardwell, Richard A. (ed.). The Reception of Byron in Europe. Continuum. էջ 414. ISBN 0826468446.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Լոմոուրի» հոդվածին։ |
|