Նիկո Ալմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկո Ալմ
գերմ.՝ Niko Alm
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1975(1975-08-30) (47 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Կրոնաթեիզմ և պաստաֆարիանիզմ
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային հորհրդի անդամ և Ավստրիայի ազգային հորհրդի անդամ
ԿուսակցությունNEOS՝ Նոր Ավստրիա և Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կայքalm.at
Commons-logo.svg Niko Alm Վիքիպահեստում

Նիկո Ալմ (գերմ.՝ Niko Alm, օգոստոսի 30, 1975(1975-08-30), Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի գործարար և քաղաքական գործիչ։ «Եկեղեցու արտոնությունների դեմ նախաձեռնություն» հանրահավաքի կազմակերպիչն է և Ջորդանո Բրունո ֆոնդի հիմնադիրը, 2011 թվականի մայիսից` Կոնֆեսիայից ազատների կենտրոնական խորհրդի նախագահ։ 2013 թվականի հոկտեմբերից Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր է` NEOS կուսակցության կողմից։ Հայտնի է դարձել այն բանից հետո, երբ վարորդական իրավունքի համար նկարվել է` քամիչը գլխին, հիմնավորելով այդ անհրաժեշտոթյունը նրանով, որ ինքը պաստաֆարինիստ է, և իր կրոնը պահանջում է նմանատիպ «գլխարկ»։ Այսպիսով նա դեմ է արտահայտվել Ավստրիայի կառավարության կողմից «կրոնական պատճառներով» տարբեր գլխաշորերով նկարվելու թույտվությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությամբ լրագրող Ալմը 2001 թվականին հիմնադրել է «Sufer-Fi» ընկերությունների խումբը՝ զբաղեցնելով նաև դրա գործադիր տնօրենի պաշտոնը։ 2005 թվականին դարձել Է «The Gap» ամսագրի պատասխանատու խմբագիրը, իսկ 2007 թվականին՝ «Vice» ամսագրի ավստրիական հրատարակության պատասխանատու խմբագիրը[2]։

Ավստրիական ԶԼՄ-ներում Ալմը հայտնի է որպես աթեիստ և կրոնների քննադատ[3][4]։ Նա կողմ է եկեղեցու անջատմանը պետությունից՝ դրանով իսկ աջակցելով աշխարհիկացմանը։ Նրա կարծիքով՝ նման տարբաժանման արդյունքը կդառնա եկեղեցական բոլոր արտոնությունների վերացումն ու Վատիկանի հետ բոլոր պայմանագրերի վերանայումը[5]։ 2009 թվականին Ալմը նախատեսում էր վիեննական ավտոբուսների վրա փակցնել «Աստված չկա» կարգախոսով գովազդ, սակայն քաղաքի տրանսպորտային վարչությունը մերժել է նրան, քանի որ վարչությունը չէր պատրաստվում տրանսպորտն օգտագործել, քաղաքական կամ կրոնական քարոզչության նպատակով[6]։

2010 թվականին «Հավատի ազատությո՞ւն. թույլ տվեք մեզ ինքնուրույն որոշել» կարգախոսով դեմ է արտահայտվել դպրոցականների կրոնական դաստիարակությանը մինչև նրանց կրոնական հասունության տարիքը (14 տարեկան), երբ անհատն ինքն ինքնուրույն կարող է որոշել իր կրոնական պատկանելիությունը։ Ակցիան անց է կացվել գերմաներեն և թուրքերեն լեզուներով[7]։ 2011 թվականի մայիսին Կոնֆեցիայից ազատների կենտրոնական խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է ֆիզիկոս և աստղագետ Հայնց Աբերխումերին[8]։ 2013 թվականի ապրիլին Ալմը հանրաքվե է կազմակերպել, որն ստացել է «Նախաձեռնություն եկեղեցու արտոնությունների դեմ» անվանումը[9]։ Նա հավաքել է 56.660 հազար ստորագրություն, ինչը կազմել է ընտրողների 0,89 տոկոսը. այս հանրաքվեն դաձել է Ավստրիայի պատմություն ամենաքիչ հաջողված հանրաքվեն[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нико Альм։ Пастафарианец Нико Альм прибыл в Петербург։ Санкт-Петербург: 100ТВ։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-17-ին։ Վերցված է 2014-08-01։ «3:25»  Արխիվացված է Հուլիս 17, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  2. Rohrhofer Markus (2011-07-13)։ «Der Wiener Nudelpapst der Gottlosen» (գերմաներեն)։ derStandard.at։ Վերցված է 2014-07-31 
  3. «Sie tun mir als Atheist ja leid» (գերմաներեն)։ derStandard.at։ 2009-05-05։ Վերցված է 2014-07-31 
  4. «Wer braucht das Kreuz?» (գերմաներեն)։ ORF-Sendung Club2։ 2009-11-19։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-20-ին։ Վերցված է 2014-07-31 
  5. «Niko Alm im Chat: „Habe Polizei nicht um Feststellung gebeten“» (գերմաներեն)։ derStandard.at։ 2011-07-13։ Վերցված է 2014-07-31 
  6. «Atheisten-Buskampagne gestoppt» (գերմաներեն)։ derStandard.at։ 2009-06-08։ Վերցված է 2014-07-31 
  7. «Zu jung für Gott? Niko Alm will Kinder selbst entscheiden lassen» (գերմաներեն)։ diepresse.com։ 2010-10-28։ Վերցված է 2014-08-01 
  8. «Niko Alm neuer Vorsitzender der Konfessionsfreien» (գերմաներեն)։ derStandard.at։ 2011-05-11։ Վերցված է 2014-08-01 
  9. «Erfolgloseste Initiativen der Geschichte» (գերմաներեն)։ orf.at։ 2013-04-23։ Վերցված է 2014-08-01 
  10. «Nur zwei unter 100.000 Unterschriften» (գերմաներեն)։ orf.at։ 2013-04-23։ Վերցված է 2014-08-01