Նիկոս Դենդիաս
Նիկոս Դենդիաս | |
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան[1], Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1], Լոնդոնի համալսարանի քոլեջ[1] և Աթենքի քոլեջ[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կայք՝ | dendias.gr |
Նիկոս Դենդիաս (հուն․՝ Νίκος Δένδιας, հոկտեմբերի 7, 1959[1], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1]), «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության հույն իրավաբան և քաղաքական գործիչ։ Հունաստանի խորհրդարանի անդամ։ Հունաստանի արտաքին գործերի նախարար 2019 թվականի հուլիսի 9-ից Միցոտակիսի աշխատակազմում։ Հասարակական կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարար 2012-2014 թվականներին։ 2014 թվականից մինչև 2015 թվականի հունվար՝ Զարգացման և մրցունակության նախարար։ 2009 թվականի հունվարի 7-ից հոկտեմբերի 7-ը` Արդարադատության նախարար Կարամանլիսի աշխատակազմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոս Դենդիասը ծնվել է Կերկիրայում 1959 թվականին, սակայն նրա ընտանիքը ծագումով Պաքսոս կղզուց է։ Նրա խոսքով՝ իր մոր նախնիները ուղղափառ հոգևորականներ են եղել 17 սերունդներ շարունակ[2]։
Սովորել եմ Աթենքի քոլեջում, հունա-ամերիկյան մասնավոր դպրոցում։ Ստացել է իրավաբանական աստիճան Աթենքի համալսարանում, մագիստրոսի աստիճան՝ Ծովային և ապահովագրական իրավունքի Լոնդոնի համալսարանում և աստիճան քրեաբանության Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։
Որպես փաստաբան պրակտիկանտ, նա ակտիվորեն ներգրավված է Նոր ժողովրդավարություն կուսակցության կազմում, քանի որ 1978 թվականին, առաջին անգամ որպես կուսակցության ուսանողական թևի անդամ և կուսակցական ֆունկցիոներ կուսակցության երիտասարդական կազմակերպությունում։
Նա ընտրվել է Կերկիրայի խորհրդարանի անդամ 2004, 2007, 2009 և 2012 թվականի հունիսին։
2009 թվականի հունվարի 8-ին նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում Կոստաս Կարամանլիսի երկրորդ կառավարությունում, որտեղ աշխատել է մինչև կառավարության հրաժարականը Նույն թվականի հոկտեմբերի 7-ին (հոկտեմբերի 4-ի ընտրություններում ՆԴ-ի պարտությունից հետո)։ Ադոնիս Սամարասի կոալիցիոն կառավարությունում, որը ձևավորվել է 2012 թվականի հունիսյան ընտրություններից հետո, նա զբաղեցրել է հասարակական կարգի և քաղաքացիների պաշտպանության նախարարի (2012 թվականի հունիսի 21-2014 թվականի հունիսի 10), զարգացման և մրցունակության նախարարի (հունիսի 10-2014 թվականի նոյեմբերի 3) և ազգային պաշտպանության նախարարի (2014 թվականի նոյեմբերի 3-2015 թվականի հունվարի 27) պաշտոնները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 https://www.hellenicparliament.gr/Vouleftes/Viografika-Stoicheia/?MPId=7b1e7cd5-7d35-4220-8c7d-cb298943e921
- ↑ Δηλώσεις Υπουργού Εξωτερικών, Ν. Δένδια, με το πέρας της συνάντησής του με τον Υπουργό Εξωτερικών της Ρωσικής Ομοσπονδίας, Sergey Lavrov (Μόσχα, 6.11.2019). МИД Греции, 6.11.2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2020-10-20 Wayback Machine
- Παπαδημούλης_ Ο Δένδιας προέρχεται από το εθνικιστικό ΕΝΕΚ _ iefimerida.gr
- Δένδιας_ Δεν ανακαλώ για ΣΥΡΙΖΑ – η τρομοκρατία φυτρώνει στην άκρα Αριστερά — ΣΚΑΪ (www.skai.gr) Արխիվացված 2019-04-28 Wayback Machine
- Γενική Γραμματεία της Κυβέρνησης _ ΣΑΜΑΡΑ Κ. ΑΝΤΩΝΙΟΥ
- Biografie auf der Webseite der Nea Dimokratia zu den Wahlen 2012 (griechisch)
- Persönliche Homepage von Nikos Dendias Արխիվացված 2012-05-30 Wayback Machine
- Sa fiche sur le site du parlement grec
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոս Դենդիաս» հոդվածին։ |