Նիկոլյա Ժեսկիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլյա Ժեսկիեր
ֆր.՝ Nicolas Ghesquière
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1971(1971-05-09)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրComines[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունոճաբան և նորաձևության դիզայներ
ԱշխատավայրBalenciaga[4] և Louis Vuitton[4]
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Կայքde.louisvuitton.com/deu-de/magazine/artikel/nicolas-ghesquiere#
fr.louisvuitton.com/fra-fr/magazine/articles/nicolas-ghesquiere#
us.louisvuitton.com/eng-us/magazine/articles/nicolas-ghesquiere#
 Nicolas Ghesquiere Վիքիպահեստում

Նիկոլյա Ժեսկիեր (ֆր.՝ Nicolas Ghesquière, մայիսի 9, 1971(1971-05-09)[1][2], Comines[3]), ֆրանսիացի նորաձևության դիզայներ, 2013 թվականից ֆրանսիական Լուի Վիտոն նորաձևության տան կանացի գծի ստեղծագործական տնօրեն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկան հասակում ավարտելով դպրոցը՝ Ժեսկիերը հրաժարվել է գեղարվեստի դպրոցի տեղից, որպեսզի 1990-1992 թվականներին աշխատի որպես Ժան Պոլ Գոտյեի ընթերակա[5]։ Շարունակել է աշխատանքը Pôles-ում՝ մշակելով տրիկոտաժի գիծը, որին հաջորդել է տարբեր ընկերություններում, այդ թվում՝ Callaghan նորաձևության տանը, անհաջող նշանակումները։

Balenciaga[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեսկիերը աշխատանք է ստացել Balenciaga-ում, որտեղ դիզայն է մշակել ասիական շուկայի համար[6]։ Balenciaga բրենդը 1972 թվականին ապրանքանիշի հիմնադիր Քրիստոբալ Բալենսիագայի մահից հետո ունեցել է ոչ մեծ ճանաչում։ Ժեսկիերը, իր իսկ խոսքերով, զբաղեցրել է «նորաձևությունում ամենավատ պաշտոնը»՝ Balenciaga լիցենզիայով մշակելով կոստյումներ և հուղարկավորության հագուստներ Ճապոնիայի համար։

1997 թվականին 25 տարեկան հասակում Ժեսկիերը անսպասելի դարձել է Balenciaga-ի ղեկավարի պաշտոնի թեկնածու[7]՝ ստանալով ստեղծագործական տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հոլանդացի նախորդը՝ Ջոզեֆ Թիմիստերը, չափազանց անհաջող ցուցադրությունից հետո հեռացվել էր աշխատանքից։ Այս պաշտոնում նա պատասխանատու էր ապրանքանիշի ողջ իմիջի համար՝ հագուստից և աքսեսուարներից մինչև խանութների դիզայն և գովազդ։ Նշանակումից հետո 1998 թվականի գարուն-ամառ հավաքածուի մշակման համար նա չորս ամսից պակաս ժամանակ է ունեցել[8]։

2002 թվականին Ժեսկիերը հետաքրքրվել է պոլեմիկայով, երբ նրան սկսել են մեղադրել մահացած դիզայներից գրագողության մեջ[9]։ Ժեսկիերը ստիպված է եղել խոստովանել, որ նա պատճենահանել է Սան Ֆրանցիսկոյի դիզայներ Կասիկ Վոնգից, որը մահացել էր 1990 թվականին[10]։ Վոնգի դիզայնը Native Funk & Flash տեղեկագրում հայտնվել էր 1974 թվականին[9]։ Ժեսկիերն ասել է․ «Ինձ շատ հաճելի է, որ մարդիկ նայում են իմ ոգեշնչման աղբյուրներին։ Դա այն է, ինչպես եմ ես աշխատում։ Ես միշտ ասել եմ, որ ուշադրություն եմ դարձնում վինտաժային հագուստին»[11]։

Balenciaga-ում Ժեսկիերը շուտով հայտնի է դարձել իր կոնտրաստի զգացմամբ։ Նրա աշխատանքը շուտով Balenciaga-ն դարձրել է քննադատների կողմից ընդունված նորաձևության տուն[7]։ Նրա ամենամեծ առևտրային հաջողությունն է դարձել Lariat պայուսակը՝ հյուսված բռնակներով և կայծաճարմանդով[12]։ Դիզայների նվիրվածության ասպեկտներից մեկը եղել է նրա հարգանքը Քրիստոբալ Բալենսիագայի ինքնատիպ դիզայներական կոնցեպցիաների նկատմամբ։ Սակայն, չնայած այն բանին, որ Balenciaga արխիվները պահվում էին Ժեսկիերի ատելյեում, նա կարողացել է փակ սենյակ մտնել ատելյեի սահմաններից դուրս գտնվող պահակի հետ հատուկ պայմանավորվածության շնորհիվ։ Balenciaga-ում աշխատելու տարիներին միշտ համագործակցել է միևնույն նկարիչների հետ, մասնավորապես՝ ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Գոնսալես Ֆոերսթերի, որը Ժեսկիերի հետ մշակել է Balenciaga-ի յուրաքանչյուր բուտիկի դիզայն[13] և ոճաբան Մարի Ամելի Սովեի հետ։ Բացի այդ, նա հիշատակել է դերասանուհի Շառլոտ Գենսբուրին որպես ընկերությունում աշխատելու ընթացքում ազդեցության աղբյուր։ Միևնույն ժամանակ նա տվել է մի քանի մոդելների կարիերայի մեկնարկը, այդ թվում՝ Քրիստին Լիլեգրենի[14]։

Gucci Group (PPR), ը 2001 թվականին գնել է Balenciaga-ն։ Ժեսկիերը որոշել է մնալ ընկերությունում և ընդլայնել Balenciaga-ն։ Ժեսկիերի հավաքածուներն ունեցել են նշանակալի առևտրային ազդեցություն, հատկապես այլ դիզայներների, այդ թվում՝ իր նախկին աշխատակիցների՝ Ժյուլիեն Դոսենի, Կամիլու Միքելի և Նատաշա Ռամսեյ Լեվիի վրա իր ազդեցության շնորհիվ[15]։ Balenciaga-ում 15 տարվա աշխատանքի ընթացքում Ժեսկիերին վերագրում են այն, որ նա օգնել է նորաձևության բրենդը դարձնել PPR մայր ընկերության ամենաարագ աճող և շահութաբեր բրենդներից մեկը[16]։ Այդ ընթացքում նա հավաքել է Փարիզում ամենամեծ արտադրական թիմը․ մինչև 30 մարդ դիզայն ստուդիաներում և մինչև 50՝ արտադրության ատիելյեում[13]։ 2012 թվականի նոյեմբերին PPR -ը հայտնել է նրա՝ Balenciagaից հեռանալու մասին[17]։

Louis Vuitton[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 4-ին Ժեսկիերը Louis Vuitton-ի կանացի հավաքածուի ստեղծագործական տնօրենի պաշտոնում պաշտոնապես փոխարինել է Մարկ Ջեյկոբսին[7]։ Louis Vuitton-ի համար նրա առաջին դիզայններից որոշները կարմիր գորգի վրա առաջին անգամ ցուցադրել է դերասանուհի Ջենիֆեր Քոնելին[12]։ 2014 թվականի մարտի 5-ին Ժեսկիերը անցկացրել է LV բրենդի ներքո իր առաջին ցուցադրությունը[18]։ 2018 թվականին LVMH-ը երկարացրել է պայմանագիրը Ժեսկիերի հետ՝ որպես կանացի հավաքածուի ստեղծագործական տնօրեն[19]։

Լուի Վիտոն գալու պահից ի վեր Ժեսկիերը կանոնավոր ցուցադրել է իր մոդելները՝ ցուցադրություններ կազմակերպելով ճարտարապետական տեսարժան վայրերում, այդ թվում՝ Լուվրում՝ Փարիզում․ դա առաջին դեպքն էր, որ թանգարանը թույլ է տվել նորաձևության տանը այնտեղ ցուցադրություն կազմակերպել[20]։

Նա սկիններ է մշակել 2019 թվականի League of Legends խաղի կերպարների համար[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/232159
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 http://www.marieclaire.fr/,nicolas-ghesquiere,823384.asp
  4. 4,0 4,1 http://madame.lefigaro.fr/defiles/louis-vuitton/2018/croisiere-0/132233
  5. Jo Ellison (19 September 2015), Nicolas Ghesquière Financial Times.
  6. Steff Yotka (6 October 2015), Meet the Collaborators and Muses Who Make Up Nicolas Ghesquière’s Louis Vuitton Squad Vogue.
  7. 7,0 7,1 7,2 Socha, Miles (2013 թ․ նոյեմբերի 4). «Louis Vuitton Confirms Nicolas Ghesquière Hire». WWD. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. Alice Rawsthorn (1 March 2011), The Change Agent W.
  9. 9,0 9,1 Horyn, Cathy (2002 թ․ ապրիլի 9). «Is Copying Really a Part of the Creative Process?». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Moore, Booth (2002 թ․ դեկտեմբերի 16). «Still dazzling». Los Angeles Times.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Wigham, Helen (2011 թ․ ապրիլի 12). «April 12». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. 12,0 12,1 Christina Passariello (5 November 2014), Nicolas Ghesquière Innovates at the Legendary House of Louis Vuitton Wall Street Journal.
  13. 13,0 13,1 Pierre-Alexandre De Looz (17 October 2013), The story of NICOLAS GHESQUIÈRE and how BALENCIAGA became 21st Century Fashion 032c.
  14. Tamsin Blanchard (4 October 2014), Ghesquière's girls: ‘Models are beautiful women and above all just women' The Daily Telegraph.
  15. Alice Gregory (18 October 2019) Nicolas Ghesquière T: The New York Times Style Magazine.
  16. Astrid Wendlandt (4 November 2013), Louis Vuitton names Ghesquiere as creative director for womenswear Reuters.
  17. «Nicolas Ghesquière to Leave Balenciaga». 2012 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  18. Socha, Miles (2014 թ․ փետրվարի 26). «All Eyes on Nicolas Ghesquière's Debut at Louis Vuitton». WWD. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  19. Joelle Diderich (23 May 2018), Louis Vuitton and Nicolas Ghesquière Renew Contract Women's Wear Daily.
  20. Jo Ellison (8 March 2017), A night at the museum: Louis Vuitton goes to the Louvre Financial Times
  21. League of Legends debuts True Damage, Louis Vuitton Prestige skins for World Championship - The Washington Post